Արտաքին 3 տարի առաջ - 13:30 22-04-2023

Մակրոնի և ֆրանսիացի ժողովրդի միջև լիակատար խզում է առաջացել. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Էմանուել Մակրոնի նախկին մրցակից Մարին Լը Պենը կարծում է, որ այսօր Մակրոնի և ֆրանսիացի ժողովրդի միջև լիակատար խզում է առաջացել։ Այս մասին Մարին Լը Պենն ասել է ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ընդդիմադիր գործիչը պնդել է, որ գործող նախագահն այսօր ամբողջովին բունկերացված է։ Նրա համոզմամբ՝ Մակրոնն այլևս չի կարող դուրս գալ Ելիսեյան պալատի շենքից՝ առանց արժանանալու այն մարդկանց զայրույթին, որոնց նա հրաժարվում է լսել և ում կամքը նա հրաժարվում է հարգել։

«Այսպիսով, նա ստեղծեց այս զայրույթն ու քաոսը: Այսօր Էմանուել Մակրոնի և ֆրանսիացիների միջև լիակատար ընդմիջում է տեղի ունեցել»,- ասել է Լը Պենը։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է, որ ժողովրդավարությունը սեփական ժողովրդի կարծիքը հարգելն է, և այսօր Ֆրանսիան «ավելի քան անկայուն ժողովրդավարության մեջ է», քանի որ չի հարգվում ժողովրդի կամքը։ «Էմանուել Մակրոնը կորցնում է ժողովրդականությունը, քանի որ չի հարգում ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է, որ չի ցանկանում այս բարեփոխումը, ապա այն պետք է հետ կանչվի»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել էր կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագիծը, այն բանից հետո, երբ այն հաստատվել էր երկրի Սահմանադրական խորհրդի կողմից։ Կենսաթոշակային բարեփոխումների համաձայն՝ երկրում կենսաթոշակային տարիքը մինչև 2030 թվականը 62-ից կբարձրացվի 64-ի։ Նախկինում նույնպես կենսաթոշակային բարեփոխումն արդեն բողոքի ալիք է բարձրացրել ողջ Ֆրանսիայում, որն ուղեկցվել է ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով, ջարդերով, անկարգություններով և ձերբակալություններով։

Ավելի ուշ BVA հետզոտական ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կենսաթոշակային բարեփոխումների պատճառով իջել է ռեկորդային ցածր մակարդակի, և ֆրանսիացիների միայն 26%-ն է հավանություն տալիս պետության ղեկավարի գործունեությանը:

Նշենք նաև, որ Մարին Լը Պենը 2017 և 2022 թվականներին կայացած նախագահական ընտրություններում եղել է Մակրոնի գլխավոր մրցակիցը, սակայն երկու դեպքում էլ պարտություն է կրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը