Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:35 22-04-2023

Հովհաննես Շահինյանի նկատմամբ նախաձեռնվել է քաղաքական հետապնդման «վարույթ»․ փաստաբան

Երեք օր առաջ Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքով հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի քննիչի որոշման համաձայն ձերբակալեն Շահինյանին: Այդ օրվանից, որպես փաստաբան, ստանձնել եմ պարոն Շահինյանի պատշպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նաև գրել է․

«Արդեն երեք օր է ջանասիրաբար փնտրում եմ, բայց չեմ կարողանում գտնել ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննիչին, որը Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Ոչ ես և ոչ էլ Շահինյանը անգամ չգիտենք, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի շրջանակներում է իրականացվում քրեական վարույթը:

Երրորդ օրն է, ինչ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի տեղեկացվեմ, թե ով է այն քննիչը, որն իրականացնում է այդ վարույթով նախաքննություն: Պատասխան չկա․․․

Ստիպված եղա ներքին ծանոթությունների շրջանակներով պարզել, որ այդ քննիչը ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանն է: Գտա նաև աշխատանքային հեռախոսահամարը և արդեն երրորդ օրն է զանգահարում եմ, բայց հեռախոսին պատասխանող չկա: Մի քանի քննիչների միջոցով պարոն Կարապետյանին փոխանցեցի հեռախոսահամարս, որպեսզի վերջինս հենց ազատ րոպեներ ունենա կապ հաստատի ինձ հետ, քանի որ գործս անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն է վերաբերվում: Այսպես էլ կապ չհաստատեց ինձ հետ:

Այս ամենը վերլուծելով ինձ մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ նախաձեռնվել է քաղաքական հետապնդման «վարույթ»: Այլ դեպքում նախաքննության մարմինը չէր խուսափի փաստաբանի հետ կապ հաստատելուց և ամեն գնով փաստաբանից չէր թաքնվի: Ինձ հետ կապ չհաստատելը և ամեն գնով այդ կապից խուսափելը, իմ համոզմամբ, հետապնդում է ոչ օրինական եղանակով անձի ազատությունը սահմանափակելու արատավոր նպատակ: Սրան կանդրադառնամ ավելի ուշ, երբ կասկածներս կհիմնավորվեն կամ կհերքվեն:

Այսպիսով, եթե որևէ մեկը ճանաչում է և տեղեկություն ունի Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանի գտնվելու վայրի մասին, ապա խնդրում եմ հայտնել ոստիկա․․․, կներեք, սխալ ասեցի, խնդրում եմ հայտնել ինձ:

Պարոն Կարապետյան, եթե կարդում եք այս գրառումը, ապա հորդորում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում զանգահարել ինձ:

Հ.Գ. Կսպասեմ մինչև երկուշաբթի ժամը 12:00-ն, կապ չհաստատվելու դեպքում կահազանգեմ ՄԻՊ-ին և գլխավոր դատախազին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում