Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:14 01-04-2022

Բռնապետական մտածողություն ունեցող իշխանություն է. Իշխանյանը՝ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդման մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ Արցախում ստեղծված իրավիճակին հրատապ լուծում պետք է տրվի՝ մասնավորապես նշելով. «Էն անլվա ոչնչությանն ասեք, որ սեփական խամաճիկի եթիմակալության ֆուրշետին լակելու փոխարեն զանգի Պուտինին և խնդրի Արցախի գազամատակարարման վերականգնման հարցի վերջնական լուծում»։

Aravot.am-ի տեղեկություններով, առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն Ֆեյսբուքում հրապարակման համար, ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Oragir.news-ը կապ հաստատեց Արմեն Աշոտյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք կարող են իրեն այդ միջոցով լռեցնել, վերջինս պատասխանեց՝ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում արդեն նշել է, որ ոչ, չեն կարող լռեցնել. «Իմ դեպքում դա չի աշխատելու որպես լռեցնելու գործիք։ Գործի մանրամասներից դեռ տեղյակ չեմ։ Դրանց ծանոթանալուց հետո թեմային ավելի հրապարակայնորեն կանդրադառնամ հետագայում»։

Ընդդիմադիր գործիչներին լռեցնելու այս մեթոդի վերաբերյալ կարծիք հարցնելու համար Oragir.news-ը կապ հաստատեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ՝ հարցնելով, թե կհաջողվի՞ այս մեթոդով լռեցնել Փաշինյանի ընդդիմախոսներին:
Նա պատասխանեց. «Իհարկե, քաղաքական հետապնդում պետք է իրականացնեին այն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որոնք իշխանությունների նկատմամբ ծանր վիրավորանք են հասցնում, հարյուրավոր մարդիկ կան, որոնց նկատմամբ նույն մեղադրանքով քրեական գործեր են հարուցված, և այժմ էլ իրականացնում են։ Սա բռնապետական մտածողություն ունեցող իշխանության քաղաքականություն է, որի գործողությունները որևէ կերպ չեն բխում, ինչպես իրենք են սիրում ասել, ժողովրդավարությունից, որովհետև կա Եվրոպայի խորհրդի հստակ տեսակետը, ըստ որի՝ վիրավորանքի դեպքում, խոսքը հատկապես հանրային դեմքերի հետ կապված վիրավորանքի մասին է, հարցը չպետք է լինի քրեական։ Այս իշխանությանը պաշտպանող այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին է, օրինակ, Freedom House-ը, չդիմացավ և նշված դեպքերը քննադատեց, բայց, բնական է, այսօրվա իշխանությանը չի հետաքրքրում ոչ մի միջազգային կարծիք, նրանք շարունակում են իրենց «էշը քշել»։
Իհարկե, այս ամենի լուծման համար պետք է լինի քաղաքական պայքար։ Իրականում այս ամենն ընդդիմադիր գործիչներին լռեցնելու միջոց է, որի նպատակն այն է, որ ՀՀ-ում որևէ ինքնուրույն կարծիք, քննադատություն չլինեն իրենց հասցեին՝ մասնավորապես վարչապետ կոչեցյալի հասցեին։ Ընդդիմադիրները պետք է համախմբվեն և հեռացնեն իշխանությանը, միայն այդ մեթոդով պետք է պայքարեն նրանց դեմ. այն իշխանությանը, որը դավադրաբար հանձնել է Արցախը և պատրաստվում է հանձնել նաև Հայաստանը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին