Արտաքին 3 տարի առաջ - 22:00 20-04-2023

Մակրոնը վստահեցրել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ քաղաքացիներին՝ նշելով, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ հեռուստաալիքը ցուցադրել է Ֆրանսիայի ղեկավարի և Պերոլ քաղաքի բնակիչներից մեկի զրույցի կադրերը, որտեղ նա չնախատեսված կանգ է առել։ «Ես հրաժարական չեմ տա, դա տեղի չի ունենա: Մենք պետք է սպասենք մինչև 2027 թվականը»,- ասել է Մակրոնը իր մոտակայքում գտնվող կնոջը, ով պահանջել է իր հրաժարականը։

Մակրոնը շեշտել է, որ ինքը կողմնակից է ժողովրդավարությանը և հենց այդ նպատակով է մասնակցել նախագահական ընտրություններին։ Նա վստահեցրել է, որ ինքը նախագահի պաշտոնից հրաժարական չի տա, և հաջորդ ընտրությունները կկայանան 2027 թվականին։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել էր կենսաթոշակային տարիքի բարձրացման վիճահարույց օրինագիծը։ Դրանից հետո Մակրոնը ստորագրել էր այն՝ հայտարարելով, որ օրենսդրական փոփոխությունները, որոնցով կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացվում է 64-ի, ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին։

Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ խոստովանել էր, որ ֆրանսիական հասարակությունը շատ դժգոհ է նոր բարեփոխումից։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն