Արտաքին 3 տարի առաջ - 15:00 20-04-2023

Արցախի հարցն ակտիվորեն շահարկվում է Թուրքիայի քաղաքական դիսկուրսում

Արցախյան հակամարտությունը և 44-օրյա պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը շարունակվում է ակտիվորեն քննարկվել և շահարկվել Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների համատեքստում։

Մասնավորապես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ խոստովանել է, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին՝ այսպես կոչված «օկուպացված տարածքների ազատագրման գործընթացում»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիայի ընդդիմությունն ափսոսանքով է ընդունել Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերված աջակցությունը։ Նա պնդել է, որ Թուրքիայի ժողովուրդը նման ընդդիմությանը իշխանության չի բերելու։ «Մեր ազգը իշխանության չի բերելու նրանց, ովքեր ասում են՝ ցավոք, մենք սատարել ենք Ադրբեջանին»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միևնույն ժամանակ հավելել է, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո առաջինը ժամանել և վերջինը հեռացել են ադրբեջանցի փրկարարները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի