Արտաքին 3 տարի առաջ - 22:30 19-04-2023

Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը և այնտեղ ապրող ժողովրդին. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու ժամեկետը երկարացնելու հարցում կարող է մերժել Ռուսաստանին։ НСН-ի հետ զրույցում Զատուլինն ասել է, որ Ադրբեջանին հայերի ջարդերի հավելյալ վկաներ պետք չեն։

Կոնստանտին Զատուլինը շեշտել է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբից՝ հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու համար ավելորդ վկաներին վերացնելու նպատակով։ Նա միևնույն ժամանակ կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է մարդկանց և տարածքները։

«Հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի կողմից խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես են կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ»,- ասել է նա։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը նաև նշել է, որ Արցախի հարցն այսքանով չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում է վիճելի տարածքի ինքնավարության մասին իր խոստումներից։

«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց այնտեղ ապրող ժողովրդին։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարությունը, ոչինչ դրանից չկա։

Լեռնային Ղարաբաղ անունը կոչնչացնեն, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին