Արտաքին 3 տարի առաջ - 20:30 19-04-2023

Ուկրաինայի ԶՈՒ-ն որոշ վայրերում հակահարձակողական գործողություններ է իրականացնում. Մալյար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի հրամանատարությունը պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների ազատագրմն մի քանի ծրագրեր ունի, և ուկրաինացի զինվորականներն արդեն ճակատի որոշ հատվածներում հակահարձակողական գործողություններ են իրականացնում։ Ինչպես փոխանցում է ZN.UA լրատվական գործակալությունը, այս մասին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն ասել է հեռուստամարաթոնի եթերում։

«Կոռեկտ չէ նեղ խոսել հակահարձակման մասին։ Սա տարբեր գործողությունների և միջոցառումների հսկայական համալիր է, որն այժմ իրականացնում են զինված ուժերը: Սա առաջին հերթին մարդկանց նախապատրաստում է մի շարք գործողությունների՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական: Բայց այս ամենը միասին կարելի է անվանել հակահարձակողական միջոցառումներ, գործողություններ»,- ասել է նա։

Մալյարը շեշտել է, որ հակահարձակմանը նախապատրաստվելիս զորքերը պետք է կազմեն տեխնիկայի, կենդանի ուժի պաշարներ և հաշվարկեն գործողությունների մի քանի տարբերակներ։ Նրա խոսքով՝ հրամանատարությունն արդեն ունի մի քանի հարձակողական պլաններ, որոնցից մեկը կընտրվի կարճ ժամանակում և այնպես, որ ռուսական կողմը ժամանակ չունենա դրան պատրաստվելու։

Ուկրաինացի պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Բախմուտի պաշտպանությունը, ինչպես նաև ճակատի այլ հատվածներում ընթացող մարտերը կարելի է համարել հակահարձակողական գործողություններ։

«Այսօր մեր զորքերը հաջողությամբ կանգնեցնում են հակառակորդին այլ ուղղություններով, հարձակումը հակառակորդի կողմից ընթանում է չորս հիմնական ուղղություններով՝ Բախմուտսկոյե, Մարինսկոյե, Ավդեևսկոյե, Լիմանսկոյե: Մեր զինված ուժերն այնտեղ ակտիվ հարձակողական գործողություններ են իրականացնում, և դրանք նաև հակահարձակողական գործողություններ են»,- հավելել է Մալյարը։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին