Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:13 18-04-2023

Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ասուլիսներից մեկում ասել էիք, որ հաջողություններ եք ունեցել բազմաթիվ ոլորտներում, բայց կոնկրետ անվտանգության ոլորտում ձախողել եք: Այո՝ ձախողել եք»,-ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ոչ թե մեկ տարվա գործունեության արդյունքներն է ներկայացնում այլ նախընտրական քարոզարշավի բառապաշարով է խոսում:

«Օրինակ՝ հույս ունեք, որ խաղաղություն կարող է լինել, հույս ունեք, որ ապաշրջափակում կարող է լինել»,-հայտարարեց պատգամավորը և փաստեց, որ որևէ մեկը տեղյակ չէ, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ինչ է անում, կամ ապաշրջափակման գործընթացն ուր է հասել:

«Ճիշտ հակառակը՝ այն նույն ժամանակ, երբ դուք բանակցում եք ապաշրջափակման մասին, մեր երկրում տարածքներ են շրջափակվում, տարածքներ են փակվում, առանձին ճանապարհներ գտնվում են ադրբեջանական հսկողության ներքո՝ ոչ միայն միջհամայնքային, այլև միջպետական: Ձեր հիմնական թեզը խաղաղությունն է, այդ խաղաղությունն որտե՞ղ է, օրինակ՝ Տեղ գյուղո՞ւմ է: Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը,կամ կապանցի այն ընտանիքում խաղաղություն եկա՞վ, որտեղ ադրբեջանցին, ենթադրաբար, սպանել է ընտանիքի անդամներից մեկին: Հետևաբար՝ այստեղ դուք պետք է խոսե ոչ նրա մասին, որ հույս ունեք, որ նման բան պետք է լինի, այլ պետք է խոսեք, թե ձեր տված խոստումների համատեքստում մեկ տարվա ընթացքում ինչ եք արել, որ մոտեցնենք խաղաղությունը, բայց դուք այդ չեք կարող ասել, որովհետև չեք մոտեցրել»,-հայտարարեց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այսօր եկել ասում է, թե ինչ ինքնորոշման իրավունքի մասին է խոսքը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր