Արտաքին 3 տարի առաջ - 17:15 15-04-2023

ԵԱՀԿ-ն Թուրքիայում կայանալիք ընտրություններին հետևելու համար 378 դիտորդ և 14 փորձագետ կուղարկի

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները դիտարկելու նպատակով 378 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդ, ինչպես նաև 14 փորձագետ կուղարկի այդ երկիր։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Հաղորդվում է, որ մոնիտորինգի գործընթացը կիրականացվի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից և կներառի դիտարկումներ քարոզարշավի ընթացքում քաղաքական մթնոլորտի, ԶԼՄ-ների ազատության, քվեարկության և ձայներ հաշվարկի հետ կապված հանգամանքների և արդյունքների հայտարարման վերաբերյալ։ Դիտորդական առաքելությունը կգլխավորի դեսպան Յան Պետերսենը։

Ընտրությունների օրվա դիտարկումները կներառեն մի քանի փուլ՝ սկսած քվեատեղամասերի բացումից, քվեարկության և ձայների հաշվարիկի գործընթացից մինչև ձայների մուտքագրման փուլը։

ԵԱՀԿ դիտորդները կգործուղղվեն ինչպես մեծ քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլն ու Անկարան, այնպես էլ ավերիչ երկրաշարժերի գոտում գտնվող շրջաններ և հարավ-արևելյան տարբեր քաղաքներ։

ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից պատրաստված նախորդ զեկույցներում նշված մտահոգությունների թվում են եղել ժողովրդավարական իրավունքների բացակայությունը, մասնավորապես՝ վերջին տարիների բացասական զարգացումների պատճառով, 2018 թվականին նախագահական համակարգի ներդրումից հետո իշխանությունների տարանջատման հետ կապված խնդիրները, և գործադիր իշխանության ճնշումները դատական ​​իշխանության և այլ ինստիտուտների վրա։ Մյուս լուրջ մտահոգությունները ներառում են ընտրությունների օրը ընտրական մարմինների հնարավոր թափանցիկության բացակայությունը և ընտրողների իրավունքների խախտումները:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը