Ներքին 3 տարի առաջ - 15:45 07-04-2023

Ալեն Սիմոնյանը պաշտոնը կկորցնի, միայն եթե դա ցանկանա Նիկոլ Փաշինյանը. թքելը կապ չունի

Մեր պաշտոնյաները հոգեբանորեն պատրաստ չեն ո՛չ միայն իրենց զբաղեցրած պաշտոններին, այլև պատրաստ չեն հանրային մարդ լինելուն։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանի կենտրոնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած ու մեծ աղմուկի պատճառ դարձած միջադեպին։

«Իրոք առավելապես ինքնաբավարարում են ստանում որոշակի վարքագծից, որը երազել են ունենալ։ Այսօր արդեն այդ հնարավորություն ունեն ու դրա համար էլ այդպիսի հիմար բաներով են զբաղվում»,- ասաց նա։

Հոգեբանը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել Ալեն Սիմոնյանի հրապարակած ներողության տեքստին։

«Ալեն Սիմոնյանն այդ ներողությունը կարող է մի հատ առավոտյան, խնդրել, մի հատ ցերեկը, մի հատ էլ երեկոյան՝ ում ասես։ Այս դեպքում, մենք չենք խոսում մի մարդու մասին, որն ունի պատիվ, հարգանք ու խոսքի արժեք՝ նման այլասերված վարքագիծ չէր դրսևորի և նման խնդիր տեղի չէր ունենա։ Եթե մենք արդեն իսկ ունեցել ենք այդ խնդիրը, ապա նշանակում է, որ այդ այլասերված վարքագիծը դրսևորելու դեպքում մարդու բարոյական համակարգն այնպիսին է, որ ումից ուզես ներողություն կխնդրի, ում ուզես՝ կխնդրի»,- ասաց նա։

Հոգեբանն այս դեպքում, Սիմոնյանի ներողությունը չի ընկալում որպես քայլ՝ որն իրական զղջում է արտահայտում։

«Ներողությունն իրականում զղջում է, բայց ո՛չ Ալեն Սիմոնյանի դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչն է իրեն դրդել այդ քայլին՝ հանրային ճնշումը, թե պաշտոնը կորցնելու վախը։ Ես չեմ էլ կարծում, թե դրանից հետո նա իր պաշտոնը կկորցներ, ու այն բողոքը, որ ֆեյսբուքում ձևավորվել էր՝ որևէ ազդեցություն էր ունենալու նրա պաշտոնը կորցնելու հարցում։ Մանավանդ այս հասարակարգում նա իր պաշտնը կկորցնի միայն այն դեպքում, եթե դա ցանկանա Նիկոլ Փաշինյանը՝ անկախ նրանից՝ ինքը մեկի վրա թքել է, թե ոչ»,- ասաց նա։

Այսպիսի երևույթներից զերծ մնալու համար, հոգեբանը համոզմունք հայտնեց, որ միայն իշխանափոխությունը կօգնի։

«Պետք է իշխանափոխություն լինի, որ այս «քաջ նազարներին», որոնք եկել ու ամեն օր մի որոշում են ընդունում, թե արևը որտեղից պիտի ծագի ու որտեղ մայր մտնի։ Նրանք հիմնականում պետք է ձերբակալվեն ու պատասխան տան անցած 5 տարվա իրենց գործած հանցագործությունների համար։ Ընդ որում, Ալեն Սիմոնյանը պետք է պատասխան տա նաև այն հանցագործության համար, որն ինքը գործել է՝ թքելով Կանադայի քաղաքացու վրա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը