Արտաքին 3 տարի առաջ - 13:37 06-04-2023

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն թոշակի անցնի. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ անվտանգությունն ու Հյուսիսատլանտյան դաշինքն անհամատեղելի բաներ են, առաջ է գալիս եզրակացություն՝ ժամանակն է, որ դաշինքը թոշակի անցնի. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդի՝ արտգործնախարարների մակարդակով նիստի արդյունքները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Դաշինքը, ըստ էության, պարծենալու բան չունի, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց ետևում ունեն պատերազմներ, ավերակների վերածված պետություններ, անպատիժ ռազմական հանցագործություններ, քաղաքացիական անձանց սպանություններ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում. Հարավսլավիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա: Ո՞վ է հաջորդը»,- ասել է Զախարովան։

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները շարունակում են կրկնել, որ դա պաշտպանական դաշինք է, նշել է Զախարովան, թեև կազմակերպության ամբողջ պատմությունն այլ բան է հուշում։

«Եվ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է ՆԱՏՕ-ն, ձգտելով յուրացնել եվրոպական անվտանգության ամբողջ համակարգը, կրկին ընդլայնվում է դեպի Ռուսաստան՝ սպառնալիքներ ստեղծելով մեր անվտանգության համար։ Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի ևս մեկ զոհ. այդ երկրի իշխանությունները որոշեցին հրաժեշտ տալ իրենց երկրի երկարաժամկետ չեզոքությանը` այն առաջին գծի գոտու վերածելու դիմաց` դառնալով Ռուսաստանին հյուսիս-արևմտյան ուղղությամբ զսպելու պլացդարմ», - ասել է Զախարովան:

ՆԱՏՕ-ն մտադիր չէ կանգ առնել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի ու ավելի հաճախ է հայտարարում դաշինքի գլոբալ դերի մասին, որ պետք է դուրս գալ պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրաատլանտյանից, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Իրականում հիմք է դրվում տարածաշրջանային անվտանգության համակարգերի կառուցման ՆԱՏՕ-ի վրա հիմնված մոտեցումների համատարած պարտադրման համար: Այստեղից էլ բխում է Ուկրաինային զենք մատակարարելը և Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու դրդումը, հարձակումները Չինաստանի վրա, սիրախաղը Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, Արկտիկայի ռազմականացման ծրագրերը: Ամեն ինչ արվում է աշխարհն էլ ավելի վտանգավոր դարձնելու, Արևմուտքի հեգեմոնիան խարխլելու ունակ այլընտրանքային ուժային կենտրոնների գոյությունը կանխելու համար։ Ընդհանուր առմամբ, կարելի է վստահաբար պնդել, որ անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։ Այս առումով միայն մեկ եզրակացություն է առաջ գալիս՝ 74 տարեկանում Հյուսիսատլանտյան դաշինքի թոշակի անցնելու ժամանակն է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն