Ներքին 5 տարի առաջ - 15:33 13-05-2021

Մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ լրացում է կատարվել

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ անվանական թոշակ է հատկացվում ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Նախկինում որոշման մեջ նշված չէր, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում էին որոշակի պահումներով: ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ՝ կատարվել է համապատասխան լրացում: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» N 1096-Ն որոշման հավելվածը 3-րդ գլխի 3-րդ կետից հետո լրացվել է նոր՝ 3.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3.1. Նշանակված անվանական թոշակի չափը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները»: Այսպիսով, որոշմամբ նախատեսված թոշակի չափը մնում է անփոփոխ: Հաշվի առնելով, որ թոշակ ստացողների անվանական ցանկը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թոշակի հաշվարկային թիվը ևս կհաստատվի նշված հրամանով:

Հավելենք, որ որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի