Արտաքին 3 տարի առաջ - 18:45 05-04-2023

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պետք է մի շարք լրացուցիչ քայլեր ձեռնարկի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Չավուշօղլուն ասել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ մինչև այժմ Շվեդիայի ձեռնարկած քայլերն Անկարայի հավանությունը ստանալու համար բավարար չեն։

«Բրյուսելում իմ շվեդ գործընկերոջ (Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմ-խմբ) հետ հանդիպման ժամանակ մենք բարձրացրել ենք այն քայլերի թեման, որոնք Ստոկհոլմը պետք է ձեռնարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում: Որոշ քայլեր արվել են, բայց դրանք բավարար չեն։ Լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է նա։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչները և նրանց հանցակիցները դեռևս գործունեություն են ծավալում Շվեդիայում։ Նրա խոսքով՝ սկանդինավյան երկրի տարածքում քարոզչություն և ահաբեկիչների կարիքների համար դրամահավաք է իրականացվում։ «Անկարան Ստոկհոլմից իրական քայլեր է ակնկալում զինյալներին արտահանձնելու համար»,- ընդգծել է նա։

Վերջինս հավելել է, որ Անկարան մշտապես աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ «Մեր դիրքորոշումը չափազանց հստակ է։ Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Այնուամենայնիվ, Շվեդիան պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի հանցավորության դեմ պայքարում»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Մարտի 31-ին Թուրքիայի մեջլիսը հաստատեց Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, իսկ դրանից օրեր առաջ՝ Հունգարիայի խորհրդարանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է Oragir.News-ը, ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին՝ դառնալով դաշինքի 31-րդ անդամը։ Շվեդիայի անդամակցության համար անհրաժեշտ է Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հաստատումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում