Ներքին 3 տարի առաջ - 15:43 05-04-2023

Զոհրաբ Մնացականյանին պետք չէ սարքել խեղճ ու կրակ թիրախ

Պարոն Մնացականյանը դեռ կպատասխանի շատ ու շատ հարցերի՝ հասարակության առաջ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերին՝ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին ու մի քանի ժամ տևած հարց ու պատասխանին։

«Քոչարյան Անդոն մի օր էլ կարող է Լենինին ու Ստալինին փորձի հարցաքննել էն աշխարհից, որպեսզի պարզի, թե 2021 թվականին Արցախը ոնց են տվել Ադրբեջանին»,- ասաց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ այդուհանդերձ, ժամանակին ընթացող գործընթացները կարող էին բոլորովին այլ ընթացք ստանալ, եթե ՀՀ իշխանությունները կարողանային ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ քայլեր ձեռնարկեին։

«Այս իշխանությունն այնքան Կարմիր գծեր է անցել, որ ամեն ինչ էլ սպասելի է։ Բայց հիմա Զոհրաբ Մնացականյանին պետք չէ սարքել խեղճ ու կրակ թիրախ։ Զոհրաբ Մնացականյանը թող ժամանակին Նիկոլ Փաշինյանին ասեր՝ դու այնքան անգրագետ ես, որ BBC-ի hardtalk-երում ու Մյունխենում չես կարող բանավիճել Ալիևի հետ՝ նորմալ մակարդակով արդեն հայրենիքի նկատմամբ մեծ ծառայություն մատուցած կլիներ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հանգամանքին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Մնացականյանին ուղղված հարցերի պատասխաններից էր նաև կախված այն, թե ինչու եղավ պատերազմը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում