Ներքին 3 տարի առաջ - 23:03 01-04-2023

Կանայք՝ ճգնաժամերի արդյունավետ կառավարիչ. Մանե Թանդիլյանը մասնակցել է «Կատարինե» կոնֆերանսին

«Ապրելու երկիր» կուակցության նախագահ Մանե Թանդիլյանը, որպես պանելային քննարկման բանախոս, մասնակցել է «Կանանց քաղաքական առաջնորդության ԿԱՏԱՐԻՆԵ կոնֆերանսին»։

«Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Շվեդիայի նախկին արտգործնախարար Անն Լինդեն, «Կատարինե» ծրագրի շրջավարտներ Մարի Թևոսյանն ու Աղունիկ Հազրյանը։

Մասնակիցները ներկայացրել են ճգնաժամային իրավիճակներն արդյունավետ կառավարելու սեփական փորձը, խոսել արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ կարողությունների, առաջնորդությունում կանանց ակտիվ ներգրավածության անհրաժեշտության ու հեռանկարների մասին։



«2020-ի պատերազմից 10 օր հետո տեղափոխվեցի Արցախ, ու հասկացա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, պարզապես ճգնաժամ չէ․․․ Որոշեցի մնալ Արցախում ոչ միայն ապրելու, այլև իմ փորձն ու գիտելիքը գործի դնելու, օժանդակելու սոցիալական խնդիրների լուծմանը։ Մնալու որոշում կայացնելիս, ոչ մի վայրկյան չեմ տատանվել, հասկանալով և՛ ռիսկերը, և՛ պատասխանատվությունը։ Եվ սա, ինչպես նաև արագ ու համապարփակ որոշումներ կայացնելը, ռիսկային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, առաջնահերթություններ սահմանելն ու ամեն ինչ հասցնելը այն հմտություններից ու կարողություններից են, որոնք պետք են ճգնաժամային իրավիճակներում, և որոնք բնորոշ են հենց կանանց։ Կանայք գիտեն՝ ինչ է պետք անել նախևառաջ։ Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Բանախոսների ելույթներին հաջորդել է ակտիվ հարց-պատասխան քննարկում, հնչել են հարցեր առաջնորդությունում և քաղաքականությունում կանանց ներգրավածության բարձրացման, նաև երիտասարդների մոտիվացիայի և աջակցման, կանանց հանդիպող խոչընդոտների, դրանց հաղթահարման ճանապարհների և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։



«Ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ այն պահին, երբ հասկացա, որ իմ խնդիրները որևէ մեկը չի պատրաստվում լուծել։ Շարունակում եմ հավատալ, որ կանայք քաղաքական դաշտում որոշումների կայացման մեջ կարևորագույն դեր ու առաքելություն ունեն։ Հենց այսօր է նրանց ժամանակը»,-վստահեցրել է Մանե Թանդիլյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը