Արտաքին 3 տարի առաջ - 18:30 01-04-2023

Խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը կհրաժարվի իր իմպերիալիստական ​​նկրտումներից․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և վստահություն հայտնել, որ երկրում ընթացող պատերազմը շուտով կավարտվի իր հաղթանակով։ Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլին ասել է «Բուչա. Ռուսաստանի պատասխանատվությունը Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար» թեմայով գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցել է առցանց ձևաչափով։

Հաղորդվում է, որ գագաթնաժողովին մասնակցել են Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները, Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի վարչապետները։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս շարունակում է օկուպացրած պահել Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ինչն ամեն օր հումանիտար խնդիրներ է ստեղծում։ Նրա խոսքով՝ այդ պատճառով բոլոր վրացիները հասկանում են ուկրաինացիների կրած ցավն ու տառապանքը և իրենց անսասան համերաշխությունն են հայտնում Ուկրաինային։

«Այսօր կասկածներն ու տատանումները վերացել են, միջազգային հանրությունը հասկանում է, որ ժողովրդավարությունն ու ազատությունը վտանգի տակ են, և կա քաղաքակրթական ընտրություն՝ Ռուսաստանի բռնապետական ​​և վտանգավոր կառավարման և ազատ, խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու մեր հավաքական ջանքերի միջև»,- հայտարարել է նա։

Վրաստանի նախագահը հայտնել է, որ խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հրաժարվի իր իմպերիալիստական ​​նկրտումներից և կհամաձայնի դառնալ մի պետություն, որը, ինչպես մյուսները, կճանաչի իր հարևանների սահմանները։

«Նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդի անունից թույլ տվեք ևս մեկ անգամ հայտնել մեր համերաշխությունը, մաղթել ձեզ քաջություն և անսասան վճռականություն ձեր երկրի և Եվրոպայի ապագայի համար մղվող պայքարում։ Համոզված եմ, որ Բուչայում մահերն իզուր չէին, և շուտով խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հաղթանակով»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահը նախօրեին խորհրդարանում ունեցած ելույթում քննադատել էր երկրի կառավարությանը՝ նշելով, որ Ուկրաինայի հարցում Վրաստանն չի ցուցաբերել դիվանագիտություն, իմաստություն և պատմական համերաշխություն «Այո, մենք միանում ենք ՄԱԿ-ի բանաձևերին, բայց խուսափում ենք բարոյական, քաղաքական համերաշխության բոլոր այլ դրսեւորումներից»,- ասել էր Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում