Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:50 31-03-2023

Կոմանդոսի վերջին խոսքերը․ Սեյրան Չիլինգարյանը մանրամասնում է

«Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը մահից քիչ առաջ հիվանդանոցում տեսակցել է լեգենդար Կոմանդոսին։ Արկադի Տեր-Թադևոսյանը իր վերջին ցանկությամբ է կիսվել։

Նշենք, որ Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար։ Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո։ Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները։

1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան։ Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը։

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել։ Այդ ժամանակ ես խոստացա Վազգենին, որ եթե մենք ազատագրենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը։ Այդպես առաջացաավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմել է Արկադի Տեր-Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․