Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 30-03-2023

Թուրքիայի Աքքույու ատոմակայանում կայանալիք արարողությանը Պուտինի մասնակցության ձևաչափի հարցը դեռևս որոշված չէ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի Աքքույու ատոմակայանում կայանալիք միջուկային վառելիքի բեռնման արարողությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության ձևաչափի հարցը դեռևս որոշված չէ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում։

Պեսկովը շեշտել է, որ ռուսական կողմն այս միջոցառմանը համարժեք ներկայացված կլինի։ «Առայժմ ստույգ որոշումներ չեն կայացվել։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ, իհարկե, ռուսական կողմն այս կամ այն ​​կերպ համարժեք ներկայացված կլինի և կմասնակցի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին», - պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսու՞մ է նման ուղևորություն, թե՞ նա կմասնակցի արարողությանը տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ռուս պաշտոնյան կարևորել է Աքքույու ատոմակայանի նշանակությունը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ սա չափազանց կարևոր ծրագիր է։ «Սա շատ կարևոր նախագիծ է մեր երկկողմ հարաբերությունների, ընդհանրապես Թուրքիայի էներգետիկայի, միջուկային էներգետիկայի զարգացման համար: Սա շատ կարևոր հանգրվան է երկրի զարգացման համար»,- եզրափակել է նա։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ապրիլի 27-ին Աքքույուում կայանալիք միջուկային վառելիքի բեռնման արարողությանը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահի կողմից Թուրքիա այցելելու հնարավորություն կա։

Նշենք, որ Աքքույուն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ Այն նախատեսում է չորս էներգաբլոկների կառուցում ռուսական նախագծման VVER սերնդի 3+ ռեակտորներով։ ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։

Գործարկվելուց և ամբողջ հզորությամբ գործարկվելուց հետո ատոմակայանը տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Այս ատոմակայանը կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10%-ը։ Ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարի։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին