Ավելին 3 տարի առաջ - 20:46 29-03-2023

Հայոց այբուբենի և Մենդելեևի պարբերական աղյուսակի միջև առկա կապի առեղծվածը

Հայոց այբուբենը համարվում է աշխարհի կատարյալ այբուբեններից մեկը, քանի որ Մեսրոպ Մաշտոցն այն ստեղծել է հնչյունական սկզբունքով․ յուրաքանչյուր տառի համապատասխանել է մեկ հնչյուն։

Հայտնի է, որ գրերի գյուտը Մաշտոցի աշակերտ Կորյունի կողմից ներկայացվել է որպես աստվածային պարգև․ այսպիսով նա նպատակ է ունեցել սրբացնել իր ուսուցչին։ Հարկ է, սակայն, նկատել, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց տառերն ստեղծելու նպատակով շրջել է գիտության նշանավոր կենտրոններում, ուսումնասիրել է այլ ազգերի դպրությունը։ Սրբացնելով իր ուսուցչին՝ Կորյունը կարծես նսեմացնում է գիտնական Մաշտոցին։



Դարեր շարունակ հայոց այբուբենի մեջ գիտնականները փորձել են գտնել յուրօրինակ գաղտնագրեր, տիեզերական պատգամներ։ Երբեմն բռնազբոսիկ, երբեմն էլ ակնհայտ ենթադրություններ են արվել։ Առավել հաճախ հայոց այբուբենի կառուցվածքում փորձել են աստվածաշնչյան խորհրդանիշներ գտնել։

Հայտնի փաստ է, որ հայոց այբուբենը եռանկյունաձև դասավորելիս գագաթներում հայտնվում են Ա, Ս, Ք տառերը, որոնք մեկնաբանվում են որպես Աստված, Սուրբ հոգի, Քրիստոս՝ խորհրդանշելով Սուրբ երրորդությունը։ Տառերի 36 թիվը ևս տարբեր զուգորդումներով աստվածաշնչյան սիմվոլիկա է ձեռք բերել։

Իհարկե, հարց է առաջանում․ արդյո՞ք Մաշտոցն ինքն է ճգնել ու ջանք թափել, որպեսզի նման խորհրդաբանություն դնի այբուբենի հիմքում, թե՞ սա պարզապես պատահականության արդյունք է։

Հայոց այբուբենի առեղծվածներից հատկապես հետաքրքրական է Մենդելեևի պարբերական աղյուսակի և հայոց տառերի հերթական թվահամարների միջև առկա կապը։ Իհարկե, դժվար է որևէ տրամաբանական բացատրություն գտնել, քանի որ Մեդելեևը քիմիական տարրերի պարբերական համակարգը բացահայտել է 1869 թ․՝ մաշտոցյան գյուտից 14 դար անց։



Ոսկի, արծաթ, կապար-արճիճ մետաղների անվանումների և պարբերական համակարգում դրանց ունեցած կարգաթվի միջև կապ է հայտնաբերվել։

Եթե ոսկի բառի յուրաքանչյուր տառի տակ գրենք հայկական այբուբենում նրա կարգաթիվն ու գումարենք, ստացվում է 79, որը ոսկու կարգաթիվն է։
24 + 29 + 15 + 11 =79

Հայտնի է որ ատոմի միջուկի լիցքը համընկնում է քիմիական տարրերի Դ.Ի. Մենդելեևի պարբերական համակարգում տարրի կարգաթվի հետ և կոչվում է տարրի ատոմային համար։ Արդյոք դա զուտ պատահականություն է։

Արծաթ մետաղի անվանման արծ տարբերակը կիրառվել է հնագույն ժամանակներում, ըստ այսմ՝ այս երեք տառերի հերթական համարների գումարից ստացվում է արծաթի կարգաթիվը։
1 + 32 + 14 = 47

Հաջորդը կապար մետաղն է, որը մեզանում հայտնի է որպես արճիճ։
1 + 32 + 19 + 11 + 19 = 82

Ուսումնասիրողները փորձ են արել այլ կապեր ևս հայտնաբերել, սակայն փաստ է, որ վերը նշված երեք մետաղների դեպքում համակարգն իսկապես աշխատում է։

Պատահականությո՞ւն է սա, թե՞ առեղծվածային կանխորոշում, դժվար է ասել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը