Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 29-03-2023

Մենք չենք կարող միջամտել, քանի որ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ. ԵՄ առաքելության ղեկավար

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ «շատ հայերի համոզմամբ՝ Ադրբեջանն այս գարնանը հարձակում կգործի, և եթե դա տեղի չունենա, ապա առաքելության գործունեությունը կհաջողվի»։ Այս մասին եվրոպացի պաշտոնյան ասել է գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում։

«Հայաստանում շատերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը կարելի է հաջողված համարել»,- ասել է նա։

Ռիտերը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հնարավոր հարձակման պարագայում դիտորդական առաքելությունը չի կարող միջամտել։ «Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ»,- նշել է նա։

ԵՄ առաքելության ղեկավարը նշել է, որ Հայաստանում շատերը ուրախ են առաքելության ներկայության փաստով։ Նա իր խոսքում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եվրոպացի դիտորդներն Ադրբեջանի տարածք մուտք չունեն, և նրանք հետևաբար չեն կարող հայտնաբերել հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։





Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են