Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:18 25-03-2023

Մի գլուխ գտա, որին համապատասխան մարմինը գտա ավեի ուշ․ Սոսե մայրիկ (Մարիամ Ստեփանյան)

«Ես եղել եմ անկախականների կապավորը, հետո ծանոթացա Շիրազի հետ։ Այդ ժամանակ Ճամբարակում էինք ապրում, հետո եկանք Երևան։ Իմ հայոց լեզվի ուսուցիչը՝ Զավեն Ստեփանյանը եղել է Շիրազի ամենամոտ մարդկանցից մեկը ու ինքը ինձ ծանոթացրեց Շիրազի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Մարիամ Ստեփանյանը (Սոսե մայրիկ)։

«Շիրազը ինձ շատ լավ ընդունեց, հետո պատմեց, որ իր պապիկին թուրքերը մորթել են ու ծառի տակ թաղել։ Շիրազը սարսափելի ատում էր դրանց։ Ես այդ ամեն ինչը հասկանալով՝ հայրենասիրության զարթոնք ապրեցի»,- ասում է Մարիամ Ստեփանյանը։

Մարիամը պատերազմի դաշտ է ցանկացել գնալ ու ասում է, որ այդ պահին իր ձեռքերը բռնել են երկու մարդ՝ Վանո Սիրադեղյանը և Վաղարշակ Հարությունյանը։ Մարիամ Ստեփանյանը պատերազմի դաշտ գնաց, որովհետև սիրտը այնտեղ էր․

«Որովհետև կամավորական ջոկատները կազմավորվեցին Արծվաշենը հանձնելուց հետո։ Դա 1989-1990-ական թվականներն էին։ Ես Ճամբարակից գնացի Վարդենիս, հետո Մարտակերտ, հետո Քարվաճառ։ Ես զենք վերցրեցի, հաղթեցինք ու եկանք»։



Մարիամ Ստեփանյանը՝ Վազգեն Սարգսյանի խորհրդով հիմնում է «Սոսե մայրիկ» կազմակերպությունը։ «Ասաց՝ Սոսե մայրիկ պետք է անվանվի գործ անելու համար ստեղծված կազմակերպությունը։ Այդ ոգին մեզ առաջ էր տանում։ Մինչև այսօր դիրքեր եմ բարձրանում ու էլի պատրաստ եմ։

Պատերազմ գնացի 31 տարեկան հասակում։ Ես արդեն երեք երեխա ունեի, աղջիկս վեց տարեկան էր, ունեի շատ լավ հարևաններ, ովքեր իմ երեխաներին նայում էին»,- ասաց։

«Մարտակերտի գրավման ժամանակ էր՝ դիակները հավաքեցինք, հետո վիրավորներ էինք հավաքում։ Մտածում էինք շատերը կփրկվեն։ Հետո արդեն հասկացանք, որ մահացածներին պետք է ճիշտ ձևով պատրաստենք հուղարկավորությանը։

Մի գլուխ գտա, որին համապատասխան մարմինը գտա ավեի ուշ, գտա մի ոտքը , իսկ մյուս ոտքը, որը հաստատ իրենն էր մի 60 սանտիմետր պակաս էր։

Հագցրի շորերը ու մեր հրամանատար Իլիչին ասացի՝ այս հային էլ տուն ճանապարհենք։ Տղաները հուզվեցին, իսկ ես երգեցի՝ էսօր Արազն ես գնացել, լողացել փերի ես դարձել․․․»։

Սոսե մայրիկը միասնության կոչ է անում հայերին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին