Ներքին 3 տարի առաջ - 19:55 21-03-2023

Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Ձերդ գերազանցություն պարոն Զոհուրի,

«Ապրելու երկիր» կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Իրանի ամբողջ ժողովրդին Նովրուզի առթիվ։ Թող նոր տարին իր հետ խաղաղություն, բարեկեցություն ու բարօրություն բերի մեր բարեկամ Իրանին։

Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությունը, առավել ակտիվ ու փոխշահավետ գործակցության առաջմղումը։ Գնահատում ենք Իրանի նշանակալի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության պահպանման հարցում։

Կարծում ենք, որ դեռ կա մեծ ծավալի չսպառված ներուժ մեր երկու երկրների հարաբերություններում։ Վստահ ենք՝ համատեղ ջանքերով հնարավոր է Թեհրան-Երևան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկու երկրների զարգացման, հանուն տարածաշրջանում հավասարակշռության և խաղաղության պահպանման»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը