Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:38 21-03-2023

Մենք Սեդա Սաֆարյանի նկատմամբ ավելի հարգալից ենք եղել, քան իր պաշտպաններն ու իշխանությունները․ փաստաբան

Մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ես և փաստաբան Արսեն Բաբայանը դեռևս որևէ ծանուցում չենք ստացել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով Միջազգային և անտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից Փաստաբանների պալատին ուղղված համապատասխան դիմումին։

Այնտեղ նշվում է, որ պալատի անդամներ Սիրանուշ Սահակյանը, Արսեն Բաբայանը և Սոս Հակոբյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնագիտական ու պաշտոնեական հեղինակությունը նսեմացնող տարբեր հայտարարություններ են հնչեցրել՝ խախտելով փաստաբանի կարգապահական կանոնները։

«Այդ մասին տեղեկացել եմ ԶԼՄ հրապարակումներից։ Պալատի կողմից վարույթ ընդունելու դեպքում, երբ ստանանք ծանուցում՝ կիրականացնենք մեր շահերի պաշտպանությունը»,- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ Փաստաբանների պալատի հետ։ Կառույցի մամուլի պատասխանատու Սիլվի Տիգրանյանը հայտնեց, որ դիմումն ստացել են։ Այն այժմ քննվում է։

«Դիմումը ստացել ենք և այս ընթացքում այն գտնվում է հիշյալ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ չհարուցելու քննարկման փուլում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Փաստաբանների պալատ ներկայացված դիմումի վերաբերյալ հրապարակումներում առկա ձևակերպումներն, ըստ փաստաբան Սոս Հակոբյանի, որևէ կապ չունեն փաստաբանի էթիկայի կանոնագրքի պահանջների հետ։

«Առաջին հերթին, դրանք վերաբերում են դատաքննության ընթացքում կողմերի միմյանց ու դատարանի նկատմամբ ցուցաբերվող հարգանքին և պատշաճ վարքագծին։ Երկրորդ՝ եթե անգամ դա մի կողմ դնենք, ապա կարծում եմ, որ մեր կողմը շատ ավելի մեծ հարգանք է ցուցաբերել Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի նկատմամբ, քան իր պաշտպանները և իշխանությունը։ Որովհետև մենք ենք այն մարդիկ, որոնք առաջարկել են, որպեսզի քննություն լինի և քննության արդյունքում պարզվի․ եթե խախտում է եղել՝ դատավորը դադարեցնի լիազորությունները, եթե ոչ՝ ապա վերջնականորեն փարատվեն կասկածները՝ խախտման վերաբերյալ»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ իրենք այդ հայտարարությունն արել են դեռևս գործընթացի ամենասկզբից ու ասուլիսների ժամանակ։ «Կարծում եմ, որ նաև բոլոր չգրված կանոնները՝ փաստաբանի պատշաճ վարքագծի կանոններից, մենք պահպանել ենք։ Եվ, նորից եմ ասում՝ փորձել ենք ստեղծել պայմաններ, որպեսի Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը կարողանա ունենալ ու վայելել իր լեգիտիմությունն ու կարգավիճակի լեգալությունը՝ մինչև պաշտոնավարման ավարտը։ Իսկ իր, այսպես կոչված, համախոհներն արջի ծառայություն են մատուցել ու շարունակում են մատուցել նրան»,- ասաց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում