Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:44 17-03-2023

Գրիգորի Խաչատուրովին ազատությունից զրկելը հատուկ նպատակ ունի․ Գևորգ Գևորգյան

«Նիկոլը իր ասուլիսի ժամանակ տվեց ռազմական էսկալացիայի մեկնարկը»,-Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Ռազմական գործիչը նկատում է՝ Փաշինյանը կփորձի անազատության մեջ պահել այն մարդկանց, ովքեր կարող են ինչ-որ չափով իր ծրագրերին խանգարել․ «Իր գծագիրը հստակ է՝ Հայաստանի հանրապետությունը դարձնել Թուրքիայի վիլայեթ»։

Գևորգ Գևորգյանը անդրադարձավ նաև Գրիգորի Խաչատուրովի կալանավորմանը և նշեց, որ վերջինս ամուր, խելացի, կազմակերպված, հաղթող տեսակ է․«Հաղթողներին մեկուսացնելու ժամանակաշրջանում ենք արդեն հինգ տարի։ Հաղթողներին ոչնչացնում են, պիտակավորում են, քարկոծում են»։

Ազատամարտիկը գտնում է, որ ցեղասպանության հերթական սցենարին մասնակից են դառնում իշխանության ներկայացուցիչները։ Մեկուսացվում են պատերազմի հաղթողնրը․ «Հերոսներին սկսեցին հետապնդել, հերոսներին սկսեցին մարդասպան կոչել, հերոսներին վարկաբեկում են, որովհեև իրենք գենտիկ ատելություն ունեն ազատագրողի նկատմամբ։ Իրենց քաղաքականությունը՝ թուրքական է։ Իրականացնում են, որ կործանեն երկիրը։ Գրիգորի Խաչատուրովը կռվող տեսակ է, ուրեմն պետք է մեկուսացվի։ Մենք մեկ է չենք հանձնվելու ու կհաղթի արդար պայքարը»,-ասում է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր