Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:00 16-03-2023

ԲԴԽ անդամ Մակյանը անձնական բարեկեցության համար Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վերաքննիչի դատավոր ու ԲԴԽ-ի ՔՊ-ական անդամ Մակյանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել գեներալ Գրիգորի Խաչատուրովին. «Մի սարքովի գործով, որով մի քանի ամսից լրանալու է վաղեմության ժամկետը…Դե ինչ, սպասենք, տեսնենք, թե ինչ պաշտոն են տալու ԲԴԽ նշված անդամին՝ ՔՊ-ահաճո որոշում կայացնելու համար։ Որպես իրավապաշտպան՝ ես կարծում եմ, որ նա լիովին «արժանի է» հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին»։

Հասկանալու համար որոշ մանարամասներ՝ Oragir.News-ը կապվեց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռևս դատարանի որոշումը չի ստացել, հետևաբար չի կարող ասել՝ դատարանը բավարարե՞լ է կալանքի միջնորդությունը, թե՞ մերժել. «Որոշման հրապարակման օրը պետք է լիներ երկուշաբթի օրը, ամսի տասներերքը, որի ընթացքում դատավարության կանոններն այսպես են․ պետք է քննության բողոքները հրապարակվեն, օրը նշանակվեց ամսի տասներեքը, տասներեքին զանգահարում եմ ու փորձում հասկանալ, թե դատարանն ի՞նչ որոշում է կայացրել, բայց դատարանը չէր պատասխանում հեռախոսազանգերին ու հայտնում, որ որոշումը կստանաք ու կիմանաք, թե ինչ էլ ինում։ Դատարանի մոտ այսօր ինչ-որ բան է փոխվել, ենթադրում եմ, որոշ խոստումների և այլնի ազդեցության ներքո, միաժամանակ նաև քննիչն է կանչել քննչական ծառայություն, ու դրանից հետո իմացել ենք, որ դատարանը որոշել է բեկանել դատական ակտը և որոշել, որ պետք է կալանավորի Խաչատուրովին։ Մեր գնահատմամբ, ընդհանուր առմամբ կոնկրետ հրահանգով կատարված որոշում է, որովհետև իրավաբանության մասով այստեղ խոսք գնալ անգամ չի կարող մի քանի ասպեկտներով, որի վերաբերյալ մամուլի ասուլիսով հանդես կգանք։ ԲԴԽ անդամ Մակյանը, այս պահին մի քանի դրվագ կարող ենք ասել, որ անձնական բարեկեցության համար կալանավորել է Գրիգորի Խաչատուրովին, որովհետև իրավաբանության մասին այստեղ ընդհանրապես խոսք գնալ չի կարող։ Ասել են, որ իբրև բանավոր կերպով որևէ բան չեն ասում, ընդ որում, երեք օր անց զանգել ու ասում են՝ կարող եք գալ որոշումը ստանալ»։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել էր: Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր