Մշակույթ 3 տարի առաջ - 22:22 16-03-2023

Իտալական մշակույթի էվոլյուցիան. «Ադամի արարումից» մինչև L.O.V.E.

Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև խորհրդանիշները։ Մատը շարունակվում է մնալ իտալական մշակույթի խորհրդանիշ, սակայն ներկայումս Միքելանջելոյի «Ադամի արարումը» հայտնի որմնանկարի մատների փոխարեն ավելի խորհրդանշական է դարձել Մաուրիցիո Կատելանի «L. O. V. E» կամ «Մատը» արձանը՝ տեղադրված Միլանի իտալական ֆոնդային բորսայում։



Սիքստինյան Կապելլայում գտնվող Միքելանջելոյի հայտնի որմնանկարը՝ «Ադամի արարումը», համարվում է կապելլայի առաստաղի ստեղծագործություններից չորրորդը, որը նվիրված է Ծննդոցի մարդու արարման թեմային։ Որմնանկարում ցուցադրված է այս դրվագը. «Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով» (Ծննդոց 1։27)։

Աստված պատկերված է որպես տարեց սպիտակ մորուքով տղամարդ՝ փաթաթվածթիկնոցի մեջ և շրջապատված 12 անթև հրեշտակներով, իսկ Ադամը՝ ամբողջովին մերկ: Աստծո աջ ձեռքը ձգված է դեպի Ադամը, որպեսզի իր սեփական մատից նրան փոխանցի կյանքի կայծը, իսկ Ադամը պարզել է ձախ ձեռքը, որպես հիշեցում, որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով և հայելային նմանությամբ: Նկարում Աստծու և Ադամի ձեռքերը չեն դիպչում։ Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնացված է երկու ձեռքերի ժեստերի վրա։ Նկարի հենց այս հատվածը դարեր շարունակ ընկալվել է ոչ միայն որպես քրիստոնեության, այլև որպես Իտալիայի և իտալական մշակույթի խորհրդանիշ։



Ժամանակակից իտալացի ամենանշանավոր նկարիչ, քանդակագործ Մաուրիցիո Կատելանը, որ հայտնի է մի շարք սկանդալային քանդակներով, 2009-ին «Մատը» ուզում էր նվիրել Միլան քաղաքին։ Քաղաքապետը, տեսնելով նախագիծը, շփոթվել է և արվեստագետին չվիրավորելու համար համաձայնել է միայն մի քանի ամսով վարձել քանդակը, այլ ոչ թե ընդունել որպես նվեր։ Սակայն ներկայումս արձանը համարվում է քաղաքի սեփականությունը, քանի որ 2011-ին ընտրված նոր քաղաքապետը, այլևս վարձավճար չտալով, ընդունել է նվերը։

Թեև քանդակի հեղինակը իր ստեղծագործությունն անվանել է «L. O. V. E», բայց արվեստասերիների ուշադրությունից չի կարող վրիպել այն փաստը, որ այն քանդակվել է 2008-ի մեծ տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո։ Այդ ընթացքում Իտալիայի տնտեսությունը մեծ կորուստներ ու վնասներ կրեց։ Ելնելով նաև այն փաստից, թե որտեղ է տեղադրված արձանը՝ Միլանի ֆոնդային բորսայում, կարելի է միայն ենթադրելել, որ սա մի հսկայական «f..ck you» է ուղարկված ֆինանսական աշխարհին Միլանի բիզնես հրապարակից:

Իտալացիները, թեև իրենք են զուգահեռներ անցկացնում Միքելանջելոյի և Կատելանի արարած այս մատների միջև, սակայն կարծիքներն այդքան էլ միանշանակ չեն։ Շատերը հենց այս համեմատությամբ ուզում են ցույց տալ իտալական մշակույթի անկումը։ Փաստը մեկն է Կատելանի նվերը դարձել է տուրիստական յուրօրինակ այցելության վայր և հետաքրքրության առարկա։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»