Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:48 16-03-2023

Բրյուսովը պետք է վերացնել, դրա համար էլ դիմել են Գյուրջինյանի օգնությանը․ Սերժ Սրապիոնյան


Դավիթ Գյուրջինյանը բարեհաջող կերպով տապալեց Լեզվի պետական կոմիտեի գործունեությունը, հիմա էլ Բրյուսովը պետք է վերացնեն՝ դիմել են նրա օգնությանը։ Այս մասին Օragir.News-ի հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանն` անդրադառնալով Դավիթ Գյուրջինյանի՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակմանը։

«Ոչ մի զարմանալի բան չկա։ Միանշանակ, նրան այդ պաշտոնում նշանակել են Բրյուսովը վերացնելու համար։ Այդ անձը լեզվաբանության մեջ իրեն համարում է կորիֆեյ։ Ո՞րն է նրա գյուտը լեզվաբանության մեջ՝ որևէ մեկը չի կարող մատնանշել»։

Նա ընդգծեց, որ Լեզվի պետական կոմիտեն բավական լավ աշխատում էր Լավրենտի Բրաեղյանի օրոք։ «Գյուրջինյանը մի քանի տարի ղեկավարեց այդ կառույցը ու բացի պարգևավճարներ ու աշխատավարձ ստանալը ոչինչ չարեց։ Լեզուն այժմ ամբողջությամբ նահանջել է ու վերածվել է խաղալիքի։ Ինչ վայրենություն ասես հայոց լեզվի հանդեպ կատարվում է, իսկ ինքը ոչ մի հոդաբաշխ միտք այդ մասով չի ասել։

Նա պարզապես ծառայամիտ մեկն է, որ ինքնամոռաց ծառայում է այս իշխանություններին։ Հիմա էլ տեսան՝ կարողանում է կայացած կառույցը վերջնականապես ոչինչացնել, պարգրևատրեցին՝ Բրյուսովի նման կայացած, ավանդություններ ունեցող, մեր ժողովրդին և առհասարակ լեզվաբանությանը մեծ մասնագետներ տված համալասարանը ոչնչացնելու գործը վստահելով։

Սույն անձը ճամարտակել է, թե եկել է լեզվաբանական գիտությունները զարգացնելու, այդ տիպի հայտարարություն կարող է անել շուկայում ուզածդ վարունգ կամ լոլիկ վաճառողը, այն էլ թուրքական։ Հիմա թող ասի, թե ինչ ծրագրով է որոշել բազմաթիվ ավանդույթներով, 10-ամյակներով իր պիտանելիությունը ապահոված համալսարանին նոր լիցք հաղորդելու, ուր է նրա ծրագիրը»։

Նա ընդգծեց, որ զարմանալի է, որ նա պատրաստ է ստանձնել մի պաշտոն, որի մրցույթում պարտվել է։ «Նամուս, թասիբ ունեցող և որոշակի տղամարդկություն ունեցող մարդը, այդ պայմաններով չէր գնա պաշտոնի»։

Ինչ վերաբերում է աշխատելուն՝ մի միջավայրում, որտեղ իրեն բոլորը մերժում են, Սրապիոնյանն ասաց, որ նման մարդը միջավայրին նշանակություն չի տալիս։ «Ինչ է՝ Նիկոլը միջավայրին ու մթնոլորտին նշանակություն տալի՞ս է։ Ինքը գնալու է, նստի այդ աթոռին և կատարելու է ջարդ, այն բոլոր պիտանի մասնագետները, որոնք ունեն մասնագիտական ինքնասիրություն և ունեն իրենց դերի գիտակցում՝ Բրյուսովին հրաժեշտ են տալու, միայն մնալու է այն զանգվածը, որ քաղաքականությամբ չի զբաղվում, պատրաստ է սուսիկ-փուսիկ իր աշխատավարձը ստանալ, գնա՝ իր առևտուրն անի, տանը վերընկնի, միայն այդ մասսան է մնալու, մյուսները հեռանալու են։ Ինքնասիրություն ունեցող մասնագետը էդ մարդու ղեկավարությամբ ո՞նց կաշխատի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ