Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:25 03-09-2022

Վարչապետի «մտահոգությունը» պայմանավորված է բուհում իր անհաջողությամբ․ Սերժ Սրապիոնյան

«Այս իշխանությունները ոչնչացնում են հայի ինքնությունը, և վարչապետի «մտահոգությունը» պայմանավորված է բուհում իր անհաջողությամբ։ Իր խունտայի որ անդամին նայում ես, թերի կրթություն ունի, կամ դա էլ չունի։ Եվ այն ինչ հայ ժողովուրդը ձեռք է բերել վերջին մեկ դարից ավելի ժամանակահատվածում, այս մարդիկ, քլունգ ու լոմ առած քանդում են»,-այս մասին Оragir.news-ի հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխելու առաջարկին։

Սրապիոնյանն ասաց, որ նախկին իշխանություններն էլ են քննարկել բուհերը միավորելու և բուհական թաղամաս ստեղծելու հարցը, սակայն այն պետք է Երևանում լիներ․ «Բուհերի խոշորացման ծրագիրն էլի է եղել նախորդ կառավարությունների օրոք, օրինակ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ եղավ նման առաջարկ՝ կենտրոնացնել, ստեղծել բուհական թաղամաս, բայց Երևանում, և դա եվրոպական բուհերին բնորոշ թաղամաս կամ ավան կլիներ, որտեղ ուսանողները կունենային բոլոր հնարավորությունները»։

Գրականագետի խոսքով՝ այն ժամանակ Աշտարակում նախատեսել էին Սիրիայից ներգաղթած հայերի համար կառուցել նոր Հալեպ թաղամաս, որով կօգնեին սիրիահայերին՝ պահպանել իրենց մշակույթը։ Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ այդ գաղափարը այդպես էլ կյանքի չկոչվեց Սրապիոնյանն ասաց․ «Հողամասը տրված էր պետության կողմից անվճար, հաշվարկներն արված էին, կոմունիկացիոն գծերը նախագծված էին, ինչ-ինչ հանգամանքներ խանգարեցին, մինչև այս փորձանքն եկավ Հայաստանի գլխին»։

Նա համոզված է, այս իշխանության գերագույն նպատակը բարձրագույն կրթական համակարգը վերջնականապես փլուզելն է։

«Թիվ ու համբար չկա, թե ինչքան նախարար եմ փոխել, էլի եմ փոխելու, քանի որ չեմ հանդուրժելու Հայաստանի կարևորագույն հենասյուներից մեկը՝ կրթությունը, ոնց է դումանով պատվում։ Այս մարդը, նախարար Դումանյանը հոդապաշտ հայերեն 2 բառ խոսել չգիտի, ի՞նչ ծրագիր պետք է նա առաջարկի։ Նրանց գործելաոճն է՝ կործանում, կործանում մինչև վերջ»,-եզրափակեց Սրապիոնյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ