Ներքին 3 տարի առաջ - 21:08 15-03-2023

Երևանում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Nissan մակնիշի ավտոմեքենա․ shamshyan.com

Այսօր` մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կրակոցի ձայներ են լսվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարզվել է, որ անհայտ անձի կամ անձանց կողմից, դեռևս չպարզված հանգամանքներում, կոտրել են Ռուբինյանց փողոցի 19/1 շենքի բակում կայանված նույն շենքի բնակիչ 53-ամյա Վահան Խ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, հետնամասի ապակին և ձախ կողային հայելին։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Վահան Խ․-ն տաքսու վարորդ է և, ըստ իր հայտարարության, իրեն պատճառվել է մոտ 300,000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Մանրամասները՝ սկղբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար