Արտաքին 3 տարի առաջ - 22:30 13-03-2023

Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Իսրայելում Ռուսաստանի Դաշնության Անատոլի Վիկտորովը և Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկացնող ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերի վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման, երկկողմ տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնման թեմաներին, ինչպես նաև մերձավորարևելյան կարգավորման հիմնախնդրին։

Դեսպանատունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Վիկտորովը և Մամեդովը հաստատել են երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու փոխադարձ մտադրությունը։ Դիվանագետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ կապերի պահպանումը։

Հիշեցնենք, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը ստեղծվել է 2022 թվականի նոյեմբերին, իսկ այս տարվա հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մուխթար Մամեդովին նշանակել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան։ Իսրայելական i24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարտի 29-ին Թել Ավիվում տեղի կունենա Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։ Ակնկալվում է, որ բացման արարողությանը կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը