Ներքին 3 տարի առաջ - 14:48 11-03-2023

Ադրբեջանը մեծ գին է վճարելու, եթե փորձի զենքով կամ այլ ճանապարհով ստիպել Արցախը ներառել իր կազմում․ Ռուբեն Վարդանյան

Արցախյան հարցի լուծման միակ տարբերակն Ադրբեջանի հետ շփման բանաձեւ գտնելն միայն որպես հարեւանների, այլ ճանապարհ լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, «Ապագա Հայկակականը» համաժողովի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, եւ չեմ էլ հասկանում ինտեգրացիա բառը, որովհետեւ դրա մեջ իմաստ կա, որ ինչ-որ ժամանակ մենք եղել ենք իրենց մասը ու նորից պետք է հետ բերեն։ Այն ժամանակ լիովին ուրիշ ժամանակ էր՝ այսօրվանի հետ կապ չունեցող։ Միակ ճանապարհը պայքարելն է, ինչպես օրինակ Կուբան պայքարեց ԱՄՆ-ի դեմ։ Մենք 35 տարի պայքարել ենք եւ պետք է պատրաստ լինենք եւս այդքան պայքարելու։ Մենք անկախ պետություն ենք, չենք ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին։ Ադրբեջանը մեծ գին է վճարելու, եթե փորձի զենքով կամ այլ ճանապարհով ստիպել Արցախը ներառել իր կազմում»,- ասաց Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին՝ Արցախում կյանքը նույն տոմպով շարունակվում է։ Մարդիկ, անկախ ամեն ինչից, փորձում են պահպանել ոգին, չպարտվելու զգացողությունը։

«Արցախցիները շատ դիմացկուն են։ 1990-ական թվականներին, երբ շատ ավելի վատ պայմաններ էին, միեւնույն է, երեխաները դպրոց էին գնում վերարկուներով եւ ցուրտ սենյակներում սովորում էին։ Դեպի գիտելիք ու ուսում պահանջն Արցախում այսօր էլ շատ ուժեղ է։ Այս օրերը ցույց տվեցին, որ Արցախի խնդիրը ոչ միայն արցախցիներին է, այլեւ ամբողջ հայությանը, եւ անգամ այն մարդկանց, որոնք հայ չեն, սակայն մեզ աջակցում են։ Արցախի մարտահրավերը բոլորինս է, եւ պետք չէ ասել՝ արցախցի, լիբանանցի, երեւանցի, որովհետեւ այժմ բոլորս ենք արցախցի»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը