Ներքին 3 տարի առաջ - 16:17 10-03-2023

Վիզաների պահանջը չի վերացվել, ընդամենը վերացման առաջարկությանը համաձայնություն է տրվել

Երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Օրենքը դեռ չի գործում, քանի որ դեռ հստակ չէ, թե արդյո՞ք օրենքն ընդունվել է ու տեխնիկական ինչ-որ հարցեր են լուծում, թե նույնիսկ այդ օրենքը չի էլ ընդունվել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պոզիտիվ Թրեվլ» ընկերության հիմնադիր Լիանա Երեմյանն։

«Մեր քաղաքական գործիչներից մեկն արտահայտություն արեց, որն ով ոնց ուզեց մեկնաբանեց։ Ընդամենը արտահայտությունն այսպիսին էր՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ-ի ու ԱՄԷ-ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկության։ Այսինքն միայն առաջարկություն է եղել 2 երկրների միջև, մուտքի արտոնագրի պահանջի վերացմանև այդ առաջարկությանը համաձայնություն է տրվել։ Իսկ այդ՝ համաձայնություն տրվելը ոչ մի ձև չի նշանակում, որ վիզայի ռեժիմը, մուտքի արտոնագրի պահանջը վերացվում է»։

Նրա խոսքով՝ այդ նախադասությունից հետո շատ մեծ դժվարություններ են եղել․ «Չէինք կարողանում մարդկանց համոզել, որ նման օրենք դեռ չի ընդունվել։ Ուրիշ բան, եթե օրենքն ընդունվի, և որոշ ժամանակ տրվեր, որից հետո այն կկիրառվի, կգործի, բայց այս դեպքում օրենք չի ընդունվել, ընդամենը առաջարկությանը համաձայնություն է տրվել»։

Երեմյանը նշեց, որ այդ հայտարարությունից հետո շատ քաղաքացիներ հավատացել և տոմսեր են գնել, հասել են օդանավակայան և խնդիրների առաջ են հայտնվել․«Քաղաքացիները օդանավակայանից զանգում են մեզ, խնդրում, որ շտապ վիզա բացենք, որպեսզի կարողանան ԱՄԷ մուտք գործել։ Այսինքն չճշտված, անիմաստ արտահայտություններով շատ մեծ վնաս են հասցնում մարդկանց»։

Նրա խոսքով, թե երբ կլինի վերջնական վիզաների վերացումը երկու երկրների միջև ոչ ոք չի կարող ասել, բացի կառավարությունից, սակայն, կառավարությունն էլ չի կարող պատասխանել մինչև այդ դա չստորագրվի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը