«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հաճախակի հանդիպումներ է ունենում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախկին նախագահն ինքն է այցելում Վեհափառին, նրանք առանձնանում են և ամեն անգամ մոտ 2 ժամ զրուցում:
Բնականաբար, քննարկում են երկրում տիրող իրավիճակը, քաղաքական հետապնդումները, Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություները, ընդդիմության անելիքները:
Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր տեղեկություններով, ՀՀ երեք նախկին նախագահների հետ էլ սերտ կապեր է պահում` պարբերաբար հանդիպում կամ հեռախոսազրույցներ է ունենում նրանց հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։