Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:11 05-09-2026

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են խոշոր չափի գումար և ոսկեղեն

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առանձնակի խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տանից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Աիդա Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տան բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն, տակնուվրա արել սենյակները և գողացել խոշոր չափի գումար և ոսկեղեն։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը մուտք են գործել Աիդա Բ․-ի երկհարկանի առանձնատան հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։

Իսկ տուժած Աիդա Բ.-ն աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն