Ներքին 3 տարի առաջ - 20:39 08-03-2023

Հայ կանայք պետք է հասկանան, թե ինչ ունակություն ու հմտություն ունեն իրենք, ու պայքարեն իրական հավասարության համար

Ամեն տարի մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը, որն ի սկզբանե կոչվել է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։

Oragir.News-ը զրուցել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ՝ հարցնելով, թե Հայաստանում կանայք որքանով են պաշտպանված, ինչ խնդիրներ ունեն։

Ալավերդյանը պատասխանեց. «Կանայք պետք է պայքարեն իրական հավասարության համար։ Այս առումով անելիքներն իրոք շատ են, ես կողմնակիցը չեմ քվոտաների, որովհետև քվոտան նշանակում է, որ կինն է ինքնառաջադրվում։ Մենք խնդիր ունենք ոչ այնքան թվի, այլ ունակությունների, խելքի ու որակի հետ, կանայք պետք է իմանան, որ հասարակական կյանքում մասնակցությունը ոչ թե իրավունք է, այլ շատ անգամ պարտականություն է, որովհետև, օրինակ, մայրը, իր երեխային դաստիարակելով, շահագրգռված է, թե ինչ հասարակության մեջ պետք է մեծանա իր զավակը, և այսպիսի մասնակցությունը պարտադիր չէ, որ լինի հանրապեստական և պետական մարմիններում՝ այն էլ հավասարության համար։ ՏԻՄ-ի համար միայն կասեմ, որ մարդը, որտեղ որ ապրում է, պետք է իր պարտականությունները և իրավունքներն իրացնի։ Շատ ավելի ակտիվ պիտի լինեն կանայք, որովհետև համայնքում դաստիարակվում ու մեծանում է իր զավակը»։

Հարցին, թե որքանով է մեր օրենսդրությունը եւ պետական համակարգը պաշտպանում կանանց, պատասխանեց. «Կինը առհասարակ պետք է հասկանա, թե ինչ ունակություններ ու հմտություններ ունի ինքը։ Կինը պետք է ամբողջովին նվիրված լինի իր ընտանիքին ու դա բերի հասարակական կյանքին իր մասնակցությանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում