Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 17-10-2025

Նիկոլ Փաշինյանը իրականությունը խեղաթյուրելու մեծ ունակություն ունի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։

«Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում, որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնված անձը և եկեղեցին նույնական են, գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը հրաժարական է տվել և գնացել: Դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է, ոչ, չի փլուզվել»,- ասել է նա։

Կառավարության ղեկավարը նաև վստահեցրել է, որ հոգևորականների ձերբակալությունների մասին իմացել է լուրերի թողարկումից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը լուրերից է իմացել հոգևորականների ձերբակալման մասին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է իրականությունը։

«Չէ բնականաբար, ինքը շատ բան է պնդում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հավատ չի ներշնչում ժողովրդին։ «Իհարկե ոչ։ Իր ասաց ցանկացած խոսք միշտ սուտ ա դուրս գալիս։ Ինքը հավատ չի ներշնչում ժողովրդին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ցանկանում է։ «Իհարկե ոչ։ Ինքը ամեն ինչ պնդում է։ Իր մոտ խեղաթյուրելու ունակությունը շատ լավ է աշխատում, դրա համար էլ անում է այն ինչ ուզում է»,- ասաց նա։

«Ես Փաշինյանի որ մի խոսքին հավատամ, անունը մի տվեք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի