Ներքին 3 տարի առաջ - 17:35 01-03-2023

Երեք որդի ունեմ, մեծը 5 տարեկան, փոքրը՝ 10 ամսական․ Դուշմանի ընտանիքը անտանիք է մնացել

Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը ամրացվել է Պետական եկամուտների կոմիտեին և կդառնա արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։

Սա պաշտոնական հրապարակումն է, բայց կա շատ կարևոր բայց, որի պատասխանը կտա գործող իշխանությունը։ Շենքը տարիներ շարունակ չի օգտագործվել։ Վերջին տարիներին այս շենքում բնակություն են հաստատել Արցախից տեղահանված մարդիկ, ինչպես նաև զինվորականների ընտանիքնր։ Փետրվարի 16-ին, վաղ առավոտյան ոստկանական ուժերը բռնությամբ իրենց զբաղեցրած տարածքից վտարել են բնակիչներին։ Մինչև օրս, ՊՆ նախկին շենքի մոտ՝ վրաններում մարդիկ են ապրում։

«Սողոմոն Թեհլերյան» ջոկատի հրամանատար Արթուր Վարդանյանը (Դուշման) մեկ վայրկյան անգամ չի վարանել պատերազմ գնալուց առաջ։ Երեք երեխա ունի, երեքն էլ տղա։ Մեծը՝ 5 տարեկան է, փոքրը՝ 10 ամսական։

Դուշման մականունով ազատամարտիկն իր ընտանիքին տեղափոխել է Չարբախ թաղամաս՝ ժամանակավոր կացարան են տրամադրել։ Ազատամարտիկը ընտանիքի առողջության մասին մտածելով տեղափոխվել է, բայց չի դադարել պայքարել։

«Շենքը վթարային չէր ու ամեն բնակիչ վերականգում էր իր բաժնեմասը։ Մեզ բռնությամբ դուրս հանեցին, բայց որ պատերազմ լինի մենք ենք գնալու։ Մեր երեխեքն էլ ապրելու իրավունք ունեն։ ՊԵԿ-ից իջան ու փորձեցին ինչ որ բան համոզել ու խնդիրը էլի մնաց։ 6 հոգու համար 16 քմ ժամանակավոր կացարաններ են խոստացել, բայց այդ հանրակացարաներում ապրել չի լինի։ Խայառակ վիճակ է»,- ասաց Արթուր Վարդանյանը։ ՊՆ նախկին շենքից վտարվածերը վստահեցնում են՝ չեն լռելու և ակցիաները կլինեն շարունակական։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․