Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:59 28-02-2023

Եղբորս մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, բայց ո՞վ չգիտի, թե Շուշին ով է հանձնել․ Միքայել Արզումանյանի քույրը մանրամասնում է

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին հայտնում է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Իմ եղբայրը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Կարելի է ասել, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները պատանդ են վերցրել նրան, որ անօրինականությունները չբացահայտի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Միքայել Արզումանյանի քույրը՝ Ծովինար Խաչատրյանը։

Ծովինար Խաչատրյանը բարկացած է, որ իր եղբոր նման ազնիվ հրամանատարին նման անհեթեթ մեղադրանք են առաջադրել․«Ինքը հայրենիքին նվիրված մարդ է, ամբողջ իր կյանքն է նա նվիրել հայրենիքին, պայքարել է իր հայրենիքի համար։ Այն հողերը, որտեղ ոչ մի թուրք չի կարողացել մտնել՝ իր շնորհիվ են։ Իրենց կեղտոտ գործերը իրականացնելու համար են փակել եղբորս։ Ուզում են սահմանները բացել, լրիվ նվիրել թուրքերին»։

Քույրը նշում է՝ Միքայել Արզումանյանը կանգնած էր գործող իշխանությունների բկին․ «Մենք էլի փողոց ենք դուրս գալու ու պայքարենք եղբորս ազատության համար։ Նրան Արցախում բոլորն են սիրում։ Թալանչիները, հողատուները քեֆեր են անում, իսկ այդ մարդուն տարել են, կալանավոր սարքել։ Արդեն յոթ ամիս է անազատության մեջ է հզոր հրամանատարը։ Նրան առաջադրված որևէ մեղադրանք հիմնավոր չի։ Մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, բայց ո՞վ չգիտի, թե Շուշին ով է հանձնել։ Շուշին նվեր են տվել, անգամ փոքր երեխան գիտի։ Սա բեմադրություն է, ու շատ «դիշովի»»։

Ծովինար Խաչատրյանը համարում է, որ Արցախի և Հայաստանի ղեկավարությունը վախենում է գեներալ Միքայելյանից․ «Ես խնդրում եմ մարդկանց` ասեք, թող հավաքվեն ու արդարություն պահանջեն։ Ճանապարհները փակ է, եթե բաց լիներ, հիմա Երևանում կպայքարեինք»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ արձակվեց, սակայն միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ավելի ուշ Արզումանյանը կալանավորվել էր։ Արցախի խորհրդարանի 24 պատգամավորներ, այդ թվում և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դիմել էին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ և անձնական երաշխավորություն էին հայտնել։ Սակայն Արզումանյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին