Մշակույթ 3 տարի առաջ - 21:55 26-02-2023

Նա մի տեսակ բարոյական արեգակ էր, որն իր շուրջը սփռում էր լույս և ճշմարտություն․ Գաբրիել Պատկանյանի ծննդյան օրն է

Պատկանյանների տոհմի ներկայացուցիչները շուրջ մեկ դար հայ հասարակական մտքի առաջնամարտիկներն էին։ Դպրոց, պարբերականներ, գրական և հրապարակախոսական ստեղծագործություններ․ այսպես էին արտահայտում նրանք իրենց նվիրումը հային ու հայկականությանը՝ դառնալով ժամանակի լուսավորականները։

Այսօր Պատկանյանների տոհմից նշանավոր մանկավարժ, հասարակական գործիչ, գրող, պատմաբան Գաբրիել Պատկանյանի ծննդյան օրն է։

Գաբրիել Պատկանյանը զավակն էր մեկ այլ լուսավոր անհատականության՝ Սերովբե Պատկանյանի, որը Աղաբաբյան դպրոցի հիմնադիրն է։ Հետաքրքրական է, որ Գաբրիել Պատկանյանը սովորել է իր հոր դպրոցում, իսկ տարիներ անց էլ իր որդին՝ Ռափայելը, պիտի սովորեր իր հոր՝ Գաբրիել Պատկանյանի հիմնած դպրոցում։

Հոր մասին Ռափայել Պատկանյանը գրել է․ «Ի պատիվ հորս այսքանը միայն կասեմ, որ նա Նոր Նախիջևանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ յուր շուրջը սփռում էր լույս ու ճշմարտութույն։ Այն ընդհանուր հարգանքը ու զարմանքը, որ շրջապատել էր հորս, կարծես թե պիտի դարձներ նորան անձնապաստան, ինքնահավան, եսամոլ, բայց իրոք այսպես չեղավ։ Հայրս միշտ մնաց համեստ»։



Գ․ Պատկանյանը բազում թշնամիներեր է ունեցել։ Նրանց մեջ եղել են ինչպես ժամանակի մեծահարուստները, այնպես էլ հոգևոր, հասարակական ու կրթական կյանքի նշանավոր գործիչներ՝ Ներսես Աշտարակեցի, Գաբրիել Այվազովսկի, Սարգիս Ջալալյան, Հարություն Խալիբյան և այլք։ Նրան հաճախ անվանել են «բողոքող ոգի», «անհանգիստ մարդ», «խռովարար»։

Եվ իսկապես, մարդկային այս հատկանիշների շնորհիվ Գաբրիել Պատկանյանը մշտապես եղել է կեղեքված ժողովրդի կողքին։ Հայտնի է, թե նա ինչպես է օգտվել կոմս Վորոնցովի՝ Նոր Նախիջևան կատարած այցից և նրան է ներկայացրել ժողովրդի չքավոր խավի խնդիրները։ Նրան հաջողվում է հասնել նրան, որ Նոր Նախիջևանում գլխահարկը հանվում է։

Ոգեշնչված իտալական ազատագրական պայքարից և հերոս Գարիբալիդիից՝ Պատկանյանը կարծում էր, որ ամեն մարդ պարտավոր է իր անձը նվիրել ժողովրդի շահերին, բայց բոլորը հավասարաչափ նվիրվել չեն կարող։ Ամեն ոք պետք է ծառայի իր ուժերին համապատասխան, բայց ազնվորեն և անձնվիրաբար։

Պատկանյանը կանգնած էր Միքայել Նալբանդյանի՝ Մասեհ Բաբաջանյանի կտակի հարցով Հնդկաստան կատարած ուղևորության հետևում։ Նա լիովին վստահում էր իր երբեմնի աշակերտին, ամեն կերպ փորձում էր ցրել նրա անձի շուրջ եղած կասկածները։ Գ․ Պատկանյանի անձի դեմ եղած հալածանքները, սակայն, էլ ավելի ուժգնացան Նալբանդյանի այս ուղևորությունից հետո։

Նա դատապարտված էր աքսորի և բանտարկության, հալածանքների միայն այն պատճառով, որ իր ժամանակի լուսավորյալ, առաջադեմ դեմքերից մեկն էր, և իր ողջ գործունեությամբ ապացուցեց իր ազնվությունն ու նվիրվածությունը իր հայրենիքին։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի