Ներքին 3 տարի առաջ - 09:30 21-08-2023

Նիկոլն իր այցերով միայն կեղծիք և ողբերգություն է սփռում․ Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանի երկօրյա այցը Սյունիք նպատակ ուներ կոտրելու այն կարծրատիպերն ու ներքին վախերը, որն ուներ Նիկոլը:

Ուժային ողջ համակարգն իր առաջին դեմքերով, մի քանի օր շարունակ, փաշինյանական այցն էր նախապատրաստում ու ապահովում, որպեսզի Փաշինյանի կողքին հայտնվեին, հարցեր տային ու նույնիսկ ժպտային մարդիկ, ովքեր մինչ այդ ընտրվել էին ու անհարմար վիճակ չէին ստեղծի վերջինիս համար:

Սակայն փողոցների վերանորոգումներն ու բակային խաղահրապարակների ժապավեններ կտրելը որևէ ձևով երկրորդ պլան չէր կարող մղել անվտանգության հետ կապված խնդիրները` Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները վառ օրինակ:

Ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձում է իրականությունը «ուրախ-զվարթ Սյունիք» հայեցակարգի մեջ ներկայացնել, միևնույն է` դրանից Սյունիքի անվտանգության խնդիրները չեն լուծվի:

Ի դեպ, եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք ասֆալտ-ճանապարհ քարոզչական պրիզմայով, ապա իշխանությունը դա ևս չի կատարել:

Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհը հանձնելուց հետո խոստացված նոր` «այլընտրանքային»` Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ամեն տարի վերանորոգում-հիմնանորոգումից հետո իր գործառույթն ամբողջովին չի կատարում, Տաթևի ճանապարհի այլընտրանքային ճանապարհը Սիսիանից ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել` անընդհատ առաջ եկող նոր խնդիրներով, որոնք անընդհատ կրկնվելու են նույնիսկ դրա պաշտոնական բացումից հետո, իսկ Կապանի օդանավակայանի ու դրա փիառ փուչիկի մասին շատ խոսվեց:

Ադրբեջանական դիրքերից 100 մետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի կարող անվտանգության երաշխիք լինել ուղևորափոխադրումների համար:

Նույնիսկ Շուռնուխում կառուցվող նոր առանձնատների խնդիրը 3 տարի է մարդկանց խոստանում են, բայց դեռ աշխատանքներն ավարտված չեն:

Իսկ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական վերջին ներխուժումն ու ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան շարունակում է իր մասին անընդհատ հիշեցնել:

Չեմ կարծում, որ սյունեցիները երկրորդային են համարում իրենց համար կենսական համարվող խնդիրները և կարևորում երրորդական բնույթի հարցերի լուծումը:

Նիկոլն իր տեսակով ու էությամբ տեղով դժբախտություն է, ով իր այցերով միայն կեղծիք և ողբերգություն է սփռում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը