Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:38 26-02-2023

Երբեք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը. Շիրակի փոխմարզպետ

Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Հարգելի՛ ընկերներ, առանց կարմիր գծեր հատելու, ուզում եմ պարզապես հիշեցնել, որ երկու տասնամյակից ավելի անկաշառ ու ազնիվ աշխատել եմ տարբեր կառույցներում, երբե՛ք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը:

Հերթական առաջարկներից այս մեկն ընդունել եմ, որովհետև այն հնարավորություն է ծառայելու իմ հարազատ Շիրակին: Լիահույս եմ, որ հաջողելու եմ:

Հ.Գ.
Էջիս տեխնիկական խնդիրները կարգավորվեցին: Բոլորովին չէի կամենա, որ այն ինքնահաստատման հարթակ դառնար մարդկանց համար, որոնց աշխատանքային կենսագրությունը շատ լավ գիտեմ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Մարտիկյանը Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել է փետրվարի 24-ին։

Նշենք նաև, որ երեկ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ էջի որոշ գրառումներ կատարել եմ հուզական վիճակում, ինչի համար հայցում եմ ըմբռնում և ներողամտություն:

Այսօր դիմում եմ ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և մեծ պատասխանատվությամբ լծվելու եմ Շիրակի մարզը շենացնելու գործին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․