Մամուլ 3 տարի առաջ - 07:58 24-02-2023

Արցախում արշավն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի թիմի կողմից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկն արել եմ իմ նախաձեռնությամբ… Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը՝ Արցախը զարգացնելու եւ առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս եւ պետության (առանց փակագծեր բացելու)՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,- երեկ իր սպասված ուղերձում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանը գրանցված է Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտի տան վրա, եւ նրանք իրապես ունեցել են ջերմ հարաբերություններ մինչեւ պետնախարարի պաշտոնի ստանձնումը:

Երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց պետնախարար, նրա թիմակիցները ակնհայտորեն սկսեցին աշխատել Արայիկ Հարությունյանի դեմ: Նրանցից է հատկապես Մեսրոպ Առաքելյանը, որն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրն է եւ Ռուբեն Վարդանյանի թիմում համակարգում է տեղեկատվական ոլորտը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանության, պետական գործիչների դեմ տարաբնույթ լրատվական հարձակումները կազմակերպվում են Առաքելյանի միջոցով, եւ թեեւ երեկվա ուղերձում Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ էլի շեշտել էր, որ Վարդանյանն իր ընկերն է եւ շարունակում է մնալ, բայց, միեւնույնն է, ե՛ւ Արցախի նախագահի, ե՛ւ նոր նշանակվող պետնախարար, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ էլի շատերի դեմ արշավը փաստացի համակարգվում է նույն Վարդանյանի առաքելյանական թիմի կողմից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում