Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:59 23-02-2023

Թող պետությունը մեզ ասի՝ դուք մեզ պետք չեք, կամ մեր հարցը նորմալ լուծի․  օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանն այսօր կառավարության շենքի մոտ կազմվակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մեկ տարի առաջվանից են բողոքում, որ կենտրոնի ջրավազանը 2007-ից ի վեր ապօրինի օտարվել է 5-6 անգամ, իսկ ներկայիս սեփականատերն ուզում է բազմահարկ շենք կառուցել իրենց կենտրոնի 3 հարկանի շենքերի հենց արանքում, որի կողքով ջրանցք է հոսում:

«Իբրև թե արդիականացում են իրականացնում, ջրանցքը մտցնում են համեմատաբար փոքր տրամագծով խողովակների մեջ։ Ջրանցքի «արդիականացման» սսած աշխատանքներն արդեն խաթարում են մեր աշխատանքը, աղղմուկից չենք կարողանում աշխատել։ Հիմա էլ ջրանցքի փոխարեն բազմահարկ շենք են ուզում կառուցել։ Պետությանը դիմում ենք՝ հնարավո՞ր չէ այլ տարածք տրամադրել բազմահարկ շենք կառուցելու համար: ՔԿ-ն պարզել է, որ այդ բոլոր գործարքները կատարվել են կոռուպցիոն բնույթով: 2007-ին այդ տարածքը վաճառվել է 1,2 մլն դրամով: Հիմա դրա արժեքը հասել է 380 մլն դրամի: Հիմա սեփականատերն ասում է՝ ջրանցքը խանգարում է ինձ, հանեք իմ տարածքից, ես այստեղ շենք եմ կառուցելու:

Դրոշակ են դարձրել, թե ձեզ տանելու ենք Աշտարակ, դուք մի անհանգստացեք: Միաժամանակ հնարավոր չէ, որ այդտեղ շինարարություն լինի և մենք զուգահեռաբար այդտեղ աշխատենք: Եթե կառավարությունը որոշել է մեզ տեղափոխել Աշտարակ, ինչը քիչ հավանակաան է, մի 30-50 տարվա պլան է, ապա թող այնտեղ կառուցի, մեզ տեղավորի այնտեղ, նորմալ սկսենք աշխատել, նոր էստեղ սկսեն շինարարությունը»:

Տնօրենի խոսքով, քաղաքապետարանը թույլտվություն է տվել ջրանցքը տեղափոխելու, բայց իրենց հետ դա չեն համաձայնեցրել, չեն խոսել. «Առանց մեզ ասելու եկել, դարպասները կոտրել են, մտել են այն կողմ, սկսել են հորատել, պահակների համար տնակ են դրել ու քանդելով գնում են․․․ Եթե ուզում են ոչնչանա գիտությունը, թող պետությունը մեզ ասի՝ դուք մեզ պետք չեք, կամ մեր հարցը նորմալ լուծի»:

Լրագրողների հետ զրույցում Գասպարյանը նաև նշեց, որ Երևանը դատարկվում է, հին երևացիներից ոչ ոք քաղաքը չի ճանաչում․ «Գիտե՞ք ինչ քաղաքականություն է վարվում, ինչքան արժեքավոր շենքեր կան ուզում են տեղափոխեն այլ տարածք ու էդ շենքերը վաճառեն․ մնում է մանկապարտեզները տեղափոխեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ