Արտաքին 3 տարի առաջ - 22:00 22-02-2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Հաղորդվում է, որ այցը նվիրված է ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների հաստատման առաջին տարեդարձին։ Այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաքվում կայանալիք բանաստեղծությունների ընթացքում կողմերը կդիտարկեն երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային հարցեր։

​​​​Նշվում է առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված համաձայնագրերի իրականացմանը:

«Այդ փաստաթղթերը կոչված են և մնում են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորագույն տարրը, որոնք պետք է նպաստեն նրան, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայունության եւ բարգավաճման գոտու։ Բաքու այցի երկրորդ օրը նախարար Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում»,- հայտնել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում