Միտք 3 տարի առաջ - 21:36 19-02-2023

Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը Հայաստանին «գազային» պատերազմ հայտարարի. Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը եյսբուքյանիր էջում գրում է.

«Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը Հայաստանին «գազային» պատերազմ հայտարարի (եթե արդեն իսկ չի հայտարարել): Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանն այդօրինակ «պատերազմները» մի քանի փուլով է վարում: Սկզբից գազամուղի վրա չպլանավորված «աշխատանքներ են» նախաձեռնվում, այնուհետև՝ գազի գինն են թանկացնում, իսկ վերջում «պարտքերի դիմաց» գազն ընդհանրապես փակում են: Հետո Ռուսաստանից ֆիզիկական հաշվեհարդարի և «դենացիֆիկացիայի» կոչեր են հնչում և մեկնարկում է զինվորական օպերացիան: Այնպես, ինչպես, օրինակ՝ Ուկրաինայում:

Տասնամյակների ընթացքում Ռուսաստանը միշտ նույն կերպ է վարվել: Տարբեր պետությունների հետ «գազային» պատերազմներն ավարտվել են տարբեր փուլերում, սակայն Ռուսաստանի մարտավարությունը չի փոխվել:
Սրա մասին գիտեին բոլոր իշխանավորները: Սակայն, նրանցից որևէ մեկի իշխանության օրոք չիրականացվեց էներգետիկ անկախությանն ուղղված և ոչ մի քայլ:
Այժմ շատ ուշ է: Նույնիսկ Գերմանիան և եվրոպական շատ պետություններ դժվարանում են լիակատար էներգետիկ անկախություն ձեռք բերել:
Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանը կանոնակարգված «գազային» պատերազմ սանձազերծի Հայաստանի դեմ, ապա մենք կամ դատապարտված ենք լինելու կրել Ուկրաինայի զրկանքները, կամ՝ պետականությունից ենք զրկվելու, քանզի դրանից բացի այլ բան տալու չունենք:

Այսինքն, մեր առջև, հենց այս պահին, հարց է դրված՝ երկարատև զրկանքնե՞ր, թե՞ պետականություն: Սա պետք է յուրաքանչյուրս խորապես գիտակցի և ընտրություն կատարի: Չգիտեմ, թե ինչ ձևաչափով ենք կատարելու այս ընտրությունը, սակայն գիտակցում եմ, որ այն պետք է ԲՈԼՈՐԻՍ ընտրությունը լինի:
Այդպիսի ընտրություն հնարավոր է կատարել ՄԻԱՅՆ տվյալ պահին բնակչության մեծամասնության հավատը վայելող իշխանության պարագայում: Եթե համարում ենք, որ օրվա իշխանությունն է վայելում հայաստանցիների մեծամասնության հավատը, ապա ապրիորի ընտրությունը կատարված է, այն է՝ և՛ զրկանքներ, և՛ պետականության կորուստ:

Ստացվում է, որ մինչև բուն ընտրության հասնելն անհրաժեշտ է իշխանության հարցը լուծել:
Արդյո՞ք այդքան ժամանակ ունենք:
Հա, չմոռանամ ասել, որ Ռուսաստանի «գազային» պատերազմների բաղկացուցիչ մասը՝ թիրախավորված պետությունում իշխանափոխության փորձն է: Այսինքն՝ ժամանակ գրեթե չունենք»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը