Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:16 27-02-2025

Պահանջում եմ՝ Փաշինյանը հայտարարի, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները. Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջի տեսանյութի միջոցով ուղերձ կոչ է հղել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և պահանջով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Կոչս վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ես կցանականայի նա դադարեցնի իր հացադուլը: Սա միայն իմ ցանկությունը չէ, առավոտվանից ինձ հետ կապվել են իր շրջապատից տարբեր մարդիկ, բոլորն այս խնդրանքն ունեն:

Ես կուզենայի, որ նաև այլ քաղաքական գործիչներ, մշակութային, հոգևոր առաջորդներ նման կոչով հանդես գային, որ սա լսելի լիներ Ուգենին և Ռուբենը իսկապես դադարեցնել իր հացադուլը։ Ակնհայտորեն դա իր առողջության վրա ազդել է և եթե շարունակի, կյանքը լրջորեն վտանգված կլինի։

Իհարկե, այս կոչը Ռուբենին ես չէի անեի, եթե նաև չլիներ իմ պահանջը կամ իմ համոզմունքը այդ պահանջի ճշմարտացիության մեջ։ Այդ պահանջը հետևյալն է, որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան։

Սա օրինական պահանջ է, սա նվազագույնը է, որ այսօր Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կարող են անել։ Այսօր այդ տղաների Հայաստան վերադառնալու հարցի բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։

Ես մի կողմ եմ դնում իմ զգացումները, քաղաքականությունը, վերլուծությունները, հայրենասիրությունը, այսօր շատ գործնական առաջարկ եմ անում, պետք է բոլոր կապերը Ադրբեջանի հետ խզել, մինչև բոլոր հայերը վերադառնան Հայաստան»,-ասաց Օսկանյանը: Նա նկատեց, որ սա հասկանալի կլինի բոլորի համար, միջազգային հանրության համար. «Սա Փաշինյանի նվազագույն իրավունքն է, որ նա կարող է բարձրացնել, դնել սեղանի վրա: Իսկ եթե որևէ մեկը մտածում է, որ սա պետք չէ անել, որովհետև մենք վտանգում ենք մեզ և մեր գլխին կարող ենք պատերազմ բերել, և այդ դեպքում, երբ մենք պատրաստ չենք մեզ պաշպանել, ուրեմն մենք իրավունք չունենք պետություն ունենալու։ Ուղղակի իրավունք չունենք»,- հայտարարեց ԱԳ նախկին նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը