Արտաքին 3 տարի առաջ - 15:25 16-02-2023

Ռուսաստանը երբեք Բելառուսին չի խնդրել պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ․ Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում Բելառուսը իր բանակը կօգտագործի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկան և միջազգային լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե որ դեպքում Բելառուսը պատրաստ կլինի օգտագործել իր բանակն ուկրաինական ռազմաճակատում։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական Белта լրատվական գործակալությունը։

«Ես պատրաստ եմ ռուսների հետ միասին կռվել Բելառուսի տարածքից առայժմ միայն մեկ դեպքում՝ եթե այնտեղից գոնե մեկ զինվոր գա Բելառուսի տարածք՝ իմ ժողովրդին սպանելու։ Եթե նրանք ագրեսիա իրականացնեն Բելառուսի դեմ, պատասխանը կլինի ամենադաժանը, իսկ պատերազմը՝ բոլորովին այլ բնույթ կստանա»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը շեշտել է, որ սա վերաբերվում է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև երկրի մյուս հարևաններին։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մինչև Ռուսաստանի կողմից Բելառուսի տարածքով հատուկ ռազմական գործողությունն սկսելը Ուկրաինայի կողմից պատրաստվում էր համազարկային կրակի հրթիռային համակարգերի հարված։ «Դրանք ուկրաինական կողմի կանխամտածված գործողություններ էին, պարզապես չգիտեմ, թե ինչու էր դա անհրաժեշտ։ Նրանք առաջին րոպեներին ենթարկվեցին հարվածի Բելառուսի տարածքից։ Դա եղել է հատուկ ռազմական գործողությունն սկսելուց մի քանի րոպե առաջ, առավոտյան»,- հայտարարել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2020 թվականից ի վեր Ուկրաինան առաջին երկիրն էր, որը պատժամիջոցներ կիրառեց Բելառուսի դեմ, նույնիսկ արևմտյան երկրներից առաջ։ «Ոչ Միացյալ Նահանգները, ոչ անգլո-սաքսոնները, ոչ Արևմտյան Եվրոպան, բայց, ցավոք, մեր հայրենի Ուկրաինան: Նրանք փակեցին երկինքը, սկսեցին սադրանքներ իրականացնել, զինյալներ էին պատրաստում»,- ասել է նա

Վերջինս միևնույն ժամանակ հիշեցրել է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ մինսկյան համաձայնագրերն իրականում օգտագործվել են ուկրաինական բանակը պատերազմի նախապատրաստելու համար։ Լուկաշենկոյի խոսքով՝ որևէ ներխուժում չի եղել, և ռուս-ուկրաիանական պատերազմն իրականում Ռուսաստանի և այնտեղ ապրող մարդկանց՝ ռուս ժողովրդի շահերի պաշտպանությունն է։

Նա նաև խոսել է Դոնբասում Ուկրաինայի իշխանությունների գործողությունների և Օդեսայում մարդկանց այրելու պատմության մասին։ Լուկաշենկոն վստահ է, որ Ուկրաինան ընդամենը պատրվակ էր պատերազմ սանձազերծելու համար, որին մղում էր Արևմուտքը։ «Դուք մեղադրում եք Ռուսաստանին, այ, դուք ուզում եք լեհերի օգնությամբ մասնատել Ուկրաինան»,- նշել է նա։

Լուկաշենկոն միևնույն ժամանակ կոչ է արել Ուկրաինային խաղաղության շուրջ բանակցություններ վարել։ Նա հավելել է, որ Ռուսաստանը Բելառուսի դաշնակիցն է, և երկրներն ունեն միացյալ զորախումբ, սակայն, չնայած դրան, Ռուսաստանը երբեք Բելառուսին չի խնդրել պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ