Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:25 14-02-2023

Պատերազմ լինելու է, ձյան ամեն կաթոցի հետ մոտենում է. Մանախ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության շենքի մոտ կամավորականները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը տալ:

Կառավարությունում քննարկումից հետո կամավորականները լրագրողների հետ զրույցում ասացին, որ 7 հարց են ներկայացրել՝ աշխատավարձերի, բնակարանների, զորացրման, առողջապահական, համազգեստի և նաև ռազմական խնդիրներ, որոնք գաղտնիություն ունեն:

«Խաչակիրների» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը նշեց, որ այդ հարցերի պատասխանները խոստացել են 1 շաբաթվա ընթացքում տալ իրենց. «Տների հարցը, աշխատավարձերի հարցը, որ մենք բարձրացրել ենք, մենակ խաչակիրներին չի վերաբերվում: Թող մնացած ջոկատներից էլ մասնակցեն, ես սիրում եմ, որ տղեն հայ ա մնում, ոչ թե իրան կապիկի պես ա պահում: Եթե լավ տղա ես, ուզում ես հարցերդ լուծես, արի լուծի, մենք ձեր հարցերը լուծող չենք: 10 անգամ եթերներից ասեցինք ձեզ ձիգ պահեք, աթոռի կռի՞վ եք անում, թե՞ մի հատ բիզնեսի կռիվ եք անում: Մեկը ասում ա՝ պետական աշխատող եմ, մեկն ասում ա՝ ինձ պաշտոն են տալու, կամերայի դեմը չերևամ…Որ պաշտոն տան, առավոտից իրիկուն կամերայի դեմը ցցված ես լինելու՝ ա՛յ տղա»:

Ազատամարտիկ Արթուր Այվազյանն էլ հավելեց, որ իրենք են առաջարկել 7-օրյա ժամկետում վերջնական պատասխան տալ, կարծում են խելացի կգտնվեն, լուծումներ կտան կամ կկազմակերպեն քննարկում իրենց մասնակցությամբ։

Մանախը դժգոհեց, որ փորձառու զինվորականների փորձը հաշվի չեն առնում. «Այս մարդիկ հայրենիքի համար կյանք են դրել, դո՞ւք եք որոշում բանակի խնդիրները՝ բանակում չծառայածներով, բանակից թռածներով, թուրքի տակ պառկողներով»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա