Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:00 20-04-2024

Պատերազմ է մոտենում. ՔՊ-ն քնած է ձևանում կամ միտումնավոր ոչինչ չի անում  

Իրանա-իսրայելական ռազմական բախման ռիսկը շարունակում է բարձր մնալ և վերաճել տարածաշրջանային պատերազմի։ Արցախից ռուսական զորակազմի դուրս գալը, որոշ փորձագետների գնահատմամբ, կարող է մեծացնել ՀՀ-ի դեմ կանխատեսվող արգրեսիայի ռիսկը։ Նիկոլ Փաշինյանը բառացի երաշխավորում է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները չբավարարելու պարագայում պատերազմ կլինի։ Չի բացառվում, որ տարածաշրջանային հավանական պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտվի խառնակ իրավիճակից և ագրեսիա սանձազերծի ՀՀ-ի դեմ։ Կարճ ասած՝ պատերազմի վտանգն առավել քան իրական է։ Իսկ ի՞նչ իրական քայլեր է անում իշխանությունը վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։

Մարտական պատրաստություն

Պատերազմի իրական վտանգի մասին են վկայում մեկնարկած ուսումնական հավաքները, որոնք տևելու են մինչև մայիսի վերջը։ Կառավարության ապրիլի 18-ի նիստում քննարկվող զորակոչից ազատվելու հիմքերը սահմանափակելու թեման ևս վտանգին դիմագրավելու քայլերի շարքում կարելի դասել։ Սակայն այս քայլերը բավարար չեն։ Վատ չէր լինի, եթե ուսումնավարժական տեղային միջոցառումներ կազմակերպվեին սահմանամերձ համայնքների բնակիչների համար, որոնք ենթադրաբար՝ առաջինն են հարվածի տակ ընկնելու հավանական ագրեսիայի ժամանակ։ Լոգիստիկ խնդիրների լուծման ուղղությամբ ևս անհրաժեշտ նախապատրաստություններ է պետք տեսնել, եթե, իհարկել, սերտել ենք 44-օրյա պատերազմի դասերը։ Սպառազինությունների ձեռք բերման վերաբերյալ պարբերական տեղեկատվությունը որոշակի հուսադրում է քաղաքացիներին, որ կարող ենք համարժեք պաշտպանություն կազմակերպել։ Վերջին խմբաքանակը ձեռք է բերվել ամիսներ առաջ։ Հանրությունն այդ մասին իմացել է լուրերից։ Սակայն առավել վստահության համար, կարելի է դրանց որոշ օրինակներ ցուցադրել հանրությանը, ուսումնական վարժանքների ժամանակ։ Այս տեսարանը կարող է ամրացնել ժողովրդի վստահությունը, հույս ներշնչել, որ երկիրը պատրաստ է, կարող է դիմագրավել կանխատեսվող պատերազմներին։

Արտաքին քաղաքականություն

Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից հետո իշխանությունը կարծես՝ իրեն ապահովագրված է զգում։ Վերջինիս թվում է, թե համատեղ հայտարարությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու մասին բավարար է ադրբեջանական ագրեսիան զսպելու համար։ Սակայն ի՞նչ է անելու ՀՀ-ն, երբ տարածաշրջանը բռնկվի պատերազմի բոցով։ Այս մասին նկատելի քաղաքական նախաձեռնություններ չկան։

ՔՊ-ական առաջնորդները բազմիցս են խոսել 44-օրյայի, հաջորդող տարիներին ՀՀ-ի դեմ ագրեսիաների, ՀՀ տարածքի որոշ հատվածների զավթումների վերաբերյալ միջազգային հանրության պասիվ արձագանքների պատճառների մասին։ Սակայն սխալներն ուղղելու նկատելի քայլեր չեն արվում, արտաքին քաղաքական փոփոխությանն ուղղված փաստաթղթային հիմքեր ստեղծելու տեսանելի նախաձեռնություններ չկան։ Տպավորություն է, թե իշխանությունը գիտի՝ ինչ պետք է անել, բայց միտումնավոր չի անում։

Հասարակական համերաշխություն

Պատերազմի վտանգից առաջ կարևոր է հասարակական համերաշխությունը, ժողովրդի համախմբումը հավանական ագրեսիան հետ մղելու համար։ Այս իրավիճակում պետք է գտնել ժողովրդին միավորող թեմաներ, որոնք կնպասեն նրա ոգին և դիմադրողականությունը բարձրացնելուն։ Համերաշխության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շարքում կարելի է դասել նաև Սփյուռքի ներուժի ակտիվացումը, համահայկական միջոցառումների կազմակերպման տեսքով։

ՔՊ-ական իշխանությունն անում է հակառակը։ Ներկայում բարձրացնում է ժողովրդին գրգռող, պառակտող, ճամբարների բաժանող թեմաներ։ Ընդդիմադիրների հետ ոչ թե ընդհանուր լեզու գտնելու փորձեր են արվում, այլ ավելի են սաստկացնում նրանց նկատմամբ հալածանքները։ Մշակութային, գիտական, քաղհասարակության համայնքների հետ տարվող աշխատանքների նշաններ ևս չկան։

Ամփոփելով, կարելի է նկատել, որ ՔՊ-ական իշխանությունը կա՛մ քնած է ձևանում, կա՛մ միտումնավոր ոչինչ չի անում։ Միակ բանը, որն անում են այս ընթացքում, Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի սահմանամերձ 4 ադրբեջանական գյուղերի հանձնման մասին հրապարակային խոստումներն են, որոնցով տպավորություն են ստեղծում, թե ագրեսիան կանխելու քայլեր են կատարում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur