Ներքին 3 տարի առաջ - 18:26 13-02-2023

«Համմերի» դեպքը բացահայտեց պարեկների ծիծաղելի, ոչ պրոֆեսիոնալ վիճակը, նրանց վարքագիծը նաև պատժելի էր․ Գագիկ Համբարձումյան

Երևանի կենտրոնում «Համմերի» դեպքի բացահայտեց պարեկային ծառայության խղճալի վիճակը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը՝ ընդգծելով, որ պարեկները բավականին խղճալի, խեղճուկրակ վիճակում էին, չգիտեին՝ ինչ անել։

«Այդ իրավիճակը ցույց տվեց, որ այսպես ասած՝ բարեփոխումները հակառակը՝ փորձանքափոխություններ էին։ Խայտառակ, ծիծաղելի վիճակում էին»։

Նա նաև ընդգծեց, որ պարեկների պահվածքը նաև իրավական տեսանկյունից էր սխալ։

«Պետք է շեշտեմ, որ զենքի օգտագործումը, անվադողերի վրա կրակելը անթույլատրելի էր մարդաշատ վայրում, նման բան անել չէր կարելի, նախ որովհետև զենքը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և շատ լուրջ հանցագործի դեմ, մյուս կողմից էլ՝ կիրառելիս պետք է վստահություն ունենալ, որ անդրադարձի դեպքում արձակած կրակոցը որևէ մեկի չի վնասի։ Մինչդեռ ոչ միայն քաղաքացիներ կային փողոցում, այլև հենց իրենք էին բավականին շատ։ Այնպես որ, բոլոր տեսանկյուններից խղճալի էին, ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ, ավելին՝ նրանց դրսևորած վարքագիծը պատժելի էր»։

Անդրադառնալով դիտարկումներին, թե վարորդին պետք էր դիմահար կրակոցով վերացնել՝ նա նշեց, որ հիվանդ ուղեղով մարդկանց մեկնաբանելու ցանկություն չունի։

«Հարցն այն չէ, թե ինչ պետք է անեին, այլ այն, թե ինչպես պետք է անեին, որ չկարողացան, ամբողջ խնդիրը դրանում է։ Դրա համար պետք է ունենալ գիտելիք, հմտություն, փորձ, որպեսզի կարողանային շրջափակում իրականացնել և արգելեափակեին մեքենայի շարժը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը՝ Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը, կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան